Նունուֆար
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նունուֆար (այլ կիրառումներ)
Նունուֆար | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Կոկոռ դեղին (Nuphar luteum) | ||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Nuphar Sm., nom. cons., 1809 | ||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||
Nuphar luteum L. Կոկոռ դեղին |
||||||||||
Հոմանիշներ | ||||||||||
|
Կոկոռ (լատին․՝ Nuphar), դեղին ջրաշուշան, նունուֆար, հարսնամատազգիների (ջրաշուշանազգիներ) ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր ջրային խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոճղարմատը հզոր է, հաստ։ Տերևները խոշոր են, կաշեկերպ, սրտաձև, երկարակոթուն, վառ կանաչ, ագատ լողում են ջրի երեսին։ Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական՝ երկար ծաղկակոթուններով, դեղին, ուժեղ հոտով։ Ծաղկում է մայիսի վերջերից մինչև ուշ աշուն։ Պտուղը կանաչ է, բազմասերմ, հատապտղանման։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղաբույս է. ծաղիկները պարունակում են ալկալոիդներ, եթերայուղեր, կոճղարմատները՝ աղաղանյութեր, օսլա, խեժ, շաքար։ Թունավոր է և գեղազարդիչ։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային, գոտիների դանդաղահոս և կանգուն ջրերում (գետերում ու լճակներում)։ Գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է 10 (12), Հայաստանում՝ 1 տեսակ՝
- Կոկոռ դեղին (N. luteum)։
- Astylus
- Nuphar advena (Aiton) W.T.Aiton
- Nuphar polysepala Engelm.
- Nuphar sagittifolia (Walter) Pursh
- Nuphar variegata Engelm. ex Durand
- Nuphar
- Nuphar japonica DC.
- Nuphar lutea (L.) Sm. Կաղապար:Typus[1]
- Nuphar microphylla (Pers.) Fernald
- Nuphar pumila (Timm) DC.
- Nuphar sagittifolium
- Հիբրիդներ
- Nuphar ×rubrodisca Morong [= Nuphar microphylla × Nuphar variegata]
- Nuphar ×saijoensis (Shimoda) Padgett [= Nuphar japonica × Nuphar pumila]
- Nuphar ×spenneriana Gaudin [= Nuphar lutea × Nuphar pumila][2]
- Nuphar ×rubrodisca.|Morong}} [= Nuphar microphylla Nuphar variegata]
- Nuphar ×saijoensis.|(Shimoda) Padgett}} [= Nuphar japonica Nuphar pumila]
- Nuphar ×spenneriana.|Gaudin}} [= Nuphar lutea Nuphar pumila]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Nuphar Sm.(անգլ.)
- ↑ Опубликовано автором под названием Nuphar minimum β. spennerianum, но такое название противоречит Венскому кодексу ботанической номенклатуры, статья 34.2
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Губанов И. А., Киселёва К. В., Новиков В. С., Тихомиров В. Н. Иллюстрированный определитель растений Средней России. — М.: Т-во научных изданий КМК, Ин-т технологических исследований, 2003. — Т. 2. — С. 179. — ISBN 5-87317-128-9.
- Beal, E. O. (1956). «Taxonomic revision of the genus Nuphar Sm. of North America and Europe». Journal of the Elisha Mitchell Scientific Society. 72: 317–346.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 404)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նունուֆար» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նունուֆար» հոդվածին։ |
|