Կոլոնկա (Տագանրոգ)
Կոլոնկա ռուս.՝ Колонка | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Կարգավիճակ | պատմական թաղամաս |
Մտնում է | Տագանրոգ |
Կոլոնկա (ռուս.՝ Колонка), պատմական շրջան ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որում XIX դարի վերջից բնակվել են Տագանրոգի մետալուրգիական գործարանի բելգիացի ինժեներները։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլոնկա շրջանը գտնվել է ժամանակակից Ձերժինսկու, Զավոդսկայա, Օսիպենկոյի փողոցների և Պարկովի նրբանցքի միջև[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տագանրոգի մետալուրգիական գործարանը հիմնադրվել է 1894 թվականին, երբ տիտուլյար խորհրդական Նիկոլայ Ֆլիգեն և բելգիահպատակներ կոմս Պ. դը Գեմպտինը, Լ. Տրազենստերը և Յուլի Գերպենյին ստեղծեցին մետալուրգիական գործարան կառուցող ռուս-բելգիական բաժնետիրական ընկերություն[2]։ Գործարանի հիմնական բաժնետերը և տնօրենը 1904-1916 թվականներին բելգիացի Ալբերտ Նևն էր[3]։ Գործարանի բանվորներն ընտրվեցին աղքատ քաղաքացիներից և շրջակա գյուղերի բնակիչներից։ Իսկ ճարտարագիտական կազմը հիմնականում բաղկացած էր բելգիացիներից։
Բելգիացի ինժեներներն ընտանիքներով բնակեցվեցին հատուկ նրանց համար կառուցված մեկհարկանի քոթեջներում` մետալուրգիական գործարանի վարչության շենքից քիչ հեռու, «Կոլոնկա» անունով շրջանում[1][4][5]։ «Կոլոնկա» տեղանունը ծնվել է տեղացիների շնորհիվ, որոնք այդ տարածքը կոչել էին «Բելգիական գաղութ (կոլոնիա)» և այդ հասկացությունը կրճատելով դարձրել «Կոլոնկա»[1]։
1928 թվականին գործարանային թերթում տպագրվեց հետևյալ ակնարկը. «Գործարանային գաղութում և գործարանի որոշ տեղամասերում անցկացվում է ջրագիծ, որով պետք է խմելու ջուր մատակարարվի հակահրդեհային աշխատանքների համար»[6]։
1960-ական թվականների վերջից մինչև 1980-ական թվականները «Կոլոնկայի» տներն աստիճանաբար քանդվեցին, և տարածքում կառուցվեցին «Տերեմոկ», «Ալյոնուշկա» մանկապարտեզները և բազմահարկ շենքեր` մետալուրգիական գործարանի աշխատակիցների համար։
Ներկայումս «Կոլոնկա» տեղանունը չի օգտագործվում տագանրոգցիների խոսքում և հայտնի է միայն գավառագետներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ясаева В. Таганрог и Бельгия — неожиданное соседство / Молодёжное предпринимательство — новый вектор в развитии Российского бизнеса. Материалы конференции. — Ростов-на-Дону: Ростиздат, 2010. — С. 33. — ISBN 978-5-7509-1257-5.
- ↑ Энциклопедия Таганрога. — Ростов-на-Дону: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0.
- ↑ Пире Ж. Биография Альберта Нева // Вехи Таганрога. — 2008. — № 38. — С. 39.
- ↑ Жан Пирет Льежский промышленник Альберт Нев в Таганроге // Донской временник. — 2014. — № 7.
- ↑ Губарев Н. «Задание для знатоков» от Жана Пире // Таганрогская правда. — 2013. — 18 июля.
- ↑ Собств. корр. Наши достижения // Вальцовка. — 1928. — 20 авг. — С. 2.