Կոլոնկա (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլոնկա
ռուս.՝ Колонка
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Կարգավիճակպատմական թաղամաս
Մտնում էՏագանրոգ

Կոլոնկա (ռուս.՝ Колонка), պատմական շրջան ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որում XIX դարի վերջից բնակվել են Տագանրոգի մետալուրգիական գործարանի բելգիացի ինժեներները։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլոնկա շրջանը գտնվել է ժամանակակից Ձերժինսկու, Զավոդսկայա, Օսիպենկոյի փողոցների և Պարկովի նրբանցքի միջև[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագանրոգի մետալուրգիական գործարանը հիմնադրվել է 1894 թվականին, երբ տիտուլյար խորհրդական Նիկոլայ Ֆլիգեն և բելգիահպատակներ կոմս Պ. դը Գեմպտինը, Լ. Տրազենստերը և Յուլի Գերպենյին ստեղծեցին մետալուրգիական գործարան կառուցող ռուս-բելգիական բաժնետիրական ընկերություն[2]։ Գործարանի հիմնական բաժնետերը և տնօրենը 1904-1916 թվականներին բելգիացի Ալբերտ Նևն էր[3]։ Գործարանի բանվորներն ընտրվեցին աղքատ քաղաքացիներից և շրջակա գյուղերի բնակիչներից։ Իսկ ճարտարագիտական կազմը հիմնականում բաղկացած էր բելգիացիներից։

Բելգիացի ինժեներներն ընտանիքներով բնակեցվեցին հատուկ նրանց համար կառուցված մեկհարկանի քոթեջներում` մետալուրգիական գործարանի վարչության շենքից քիչ հեռու, «Կոլոնկա» անունով շրջանում[1][4][5]։ «Կոլոնկա» տեղանունը ծնվել է տեղացիների շնորհիվ, որոնք այդ տարածքը կոչել էին «Բելգիական գաղութ (կոլոնիա)» և այդ հասկացությունը կրճատելով դարձրել «Կոլոնկա»[1]։

1928 թվականին գործարանային թերթում տպագրվեց հետևյալ ակնարկը. «Գործարանային գաղութում և գործարանի որոշ տեղամասերում անցկացվում է ջրագիծ, որով պետք է խմելու ջուր մատակարարվի հակահրդեհային աշխատանքների համար»[6]։

1960-ական թվականների վերջից մինչև 1980-ական թվականները «Կոլոնկայի» տներն աստիճանաբար քանդվեցին, և տարածքում կառուցվեցին «Տերեմոկ», «Ալյոնուշկա» մանկապարտեզները և բազմահարկ շենքեր` մետալուրգիական գործարանի աշխատակիցների համար։

Ներկայումս «Կոլոնկա» տեղանունը չի օգտագործվում տագանրոգցիների խոսքում և հայտնի է միայն գավառագետներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ясаева В. Таганрог и Бельгия — неожиданное соседство / Молодёжное предпринимательство — новый вектор в развитии Российского бизнеса. Материалы конференции. — Ростов-на-Дону: Ростиздат, 2010. — С. 33. — ISBN 978-5-7509-1257-5.
  2. Энциклопедия Таганрога. — Ростов-на-Дону: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0.
  3. Пире Ж. Биография Альберта Нева // Вехи Таганрога. — 2008. — № 38. — С. 39.
  4. Жан Пирет Льежский промышленник Альберт Нев в Таганроге // Донской временник. — 2014. — № 7.
  5. Губарев Н. «Задание для знатоков» от Жана Пире // Таганрогская правда. — 2013. — 18 июля.
  6. Собств. корр. Наши достижения // Вальцовка. — 1928. — 20 авг. — С. 2.