1975-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1978 թվականին ավարտել է Լենինագորսկի (Ղազախստան) ավտոճանապարհային տեխնիկումը։ 1990-1993 թվականներին կամավորական ջոկատի, Չայլուի վաշտի (դասակի հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։