Կոլիզեում (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Կոլիզեում» կինոթատրոնը Չիստոպրուդնի բուլվարում
ԵրկիրՌուսաստան
Տեսակկինոթատրոն և թատրոն
Շինության տեսակՆեոդասականություն
Նախագծի հեղինակՌոման Կլեյն
Շինարարության վերջ1914
Քարտեզ
Քարտեզ

Կոլիզեում (ռուս.՝ Колизей), Մոսկվայի նախկին կինոթատրոնը, որը զբաղեցրել է Չիստոպրուդնի բուլվարում հատուկ կինոթատրոնի համար կառուցված թիվ 19 ա շենքը։

1880 թվականից սկսած տարածքի սեփականատերը և կինոթատրոնի կառուցման պատվիրատուն եղել է վաճառական Ալեքսանդր Պավլովիչ Գուսկովը։ Շենքը կառուցվել է անտիկ ճարտարապետության տարրերով` նեոկլասիցիզմի և մոդեռնի ոճով։ Շենքի ճարտարապետն է եղել Ռոման Իվանովիչ Կլեյնը[1]։

Շենքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլիզեում կինոթատրոնը 1930-ական թթ. վերջում

Թիվ 19-րդ հսկայական շենքի սեփականության իրավունքը պատկանում էր հարուստ մորթեգործ Ա. Ա. Գուսկովին։ 1912 թվականին նա պատվիրեց հայտնի ճարտարապետ Ռոման Կլեյնին 20-րդ դարասկզբի ոճով կառուցել նոր շենք՝ «Կոլիզեում» անվամբ։ Անվանմանը համապատասխան՝ այն կառուցվել է անտիկ ճարտարապետության տարրերով։ Մուտքի հրապարակը ցանկապատված է սյունաշարով[2]։

1914 թվականի օգոստոսի 5-ին «կինոթատրոնը» բացվեց հանդիսատեսի համար։ Կոլիզեումն առաջին կարգի կինոթատրոն էր, որտեղ ցուցադրվում էին այդ ժամանակվա լավագույն ֆիլմերը։ Ունեցել է 2 խոշոր նախասրահ և կինոթատրոն։

Կոլիզեումը 1929 թվականին

1924-1932 թվականներին շենքում գործել է Պրոլետկուլտի առաջին բանվորական թատրոնը։

1932-1936 թվականներին հին թատրոնի և Ալեքսեյ Դենիսովիչ Դիկիի ստուդիայի հիման վրա ստեղծվել է Արհմիությունների համամիութենական կենտրոնական խորհրդի թատրոնը` Ալեքսեյ Դիկիի գլխավորությամբ։ Միաժամանակ շենքում է գտնվել «Սովետական կուլտուրա» թերթը։

Միաժամանակ, 1926-1970 թվականներին շենքն օգտագործվել է որպես «կինոթատրոն»։ Արդեն 1926 թվականին այնտեղ կար 840 համարակալված նստատեղ և 10x12 արշինի էկրան։ Այնտեղ ցուցադրվել են «ֆիլմեր նվագախմբի և դաշնամուրի ուղեկցությամբ», սրահում նվագել է 12 երաժիշտներից բաղկացած նվագախումբը[3]։

Շենքի ժամանակակից տեսքը, 2014 թվական

Կինոթատրոնի փակումից և երկար վերակառուցումից հետո շենքը 1974 թվականին փոխանցվել է «Սովրեմեննիկ» թատրոնին։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1928 թվականին Մաքսիմ Գորկին հանդիպել է պիոներների հետ և ընտրվել պատվավոր պիոներ[4]
  • 2014՝ Շենքի 100-ամյակ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Чистопрудный бульвар // Москва: Энциклопедический справочник. М.: Большая Российская Энциклопедия, 1992.
  2. Федосюк Ю. Архитектура домов Чистопрудного бульвара Москвы. Архитектурный декор Archived 2016-03-04 at the Wayback Machine.
  3. Соболев Ю. Театральная Москва: театр, музыка, кино: путеводитель. М.: Изд-во Московского коммунального хозяйства, 1926. 312 c.
  4. Курлат Ф. Л., Соколовский Ю. Е. Познакомьтесь - наша Москва М.: Московский рабочий, 1968. 416 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]