Կոզյակ հիդրոէլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոզյակ հիդրոէլեկտրակայան
Տեսակհիդրոէլեկտրակայան և ամբարտակ
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա[1]
ՏեղադրությունŽelino Municipality?
ՍեփականատերECM?
Ամբարտակ և ջրհեռ
ImpoundsTreska?
ԲԾՄ417 մետր
Էլեկտրակայան
Տեղադրված հզորություն82 մեգավատտ[2]
Կոզյակ հիդրոէլեկտրակայանը գտնվում է Հյուսիսային Մակեդոնիաում
Կոզյակ հիդրոէլեկտրակայան

Կոզյան հիդրոէլեկտրակայան (մակեդոներեն՝ ХЕЦ Козјак), հիդրոէլեկտրակայան Հյուսիսային Մակեդոնիայում՝ Տրեսկա գետի և արհեստական Կոզյակ լճի վրա։ Կառուցվել է 1994-2000 թվականներին։ Ամենախոշոր հիդրոէլեկտրակայանն է Հյուսիսային Մակեդոնիայում, իսկ նրա ամբարտակը՝ 130 մ բարձրությամբ, ամենաբարձրն է երկրում։ Գտնվում է երկրի արևմտյան մասում՝ Մակեդոնսկի Բրոդ համայնքում (Սկոպիեից հեռու է 45 կմ)։ Ամբարտակը հիմնականում նախատեսված է եղել էլեկտրաէներգիայի արտադրության և գետի հոսքի վերահսկողության համար՝ հեղեղումներից խուսափելու նպատակով[3]։ Էլեկտրակայանը կառուցվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անմիջական ֆինանսական օգնությամբ։ Այն առաջին էլեկտրակայանն է, որ կառուցվել է Հյուսիսային Մակեդոնիայի անկախ հանրապետությունում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդրոէլեկտրակայանի հիմքը կազմում են Ֆրենսիսի երկու տուրբինները, որոնց հզորությունը 41 ՄՎտ է[4]։ Արհեստական լիճն ունի 32 կմ երկարություն և 130 մ առավելագույն խորություն։ Լճում ջրի բարձրության առավելագույն մակարդակը 469,9 մ է։ Ջրի ծավալը 380 միլիոն մ³ է։ Լճում ձկներ չկան։

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբարտակի շինարարությունն ընթացել է 1994-2000 թվականներին։ Այն արժեցել է 173 միլիոն ԱՄՆ դոլար։ Ի սկզբանե շինարարությունը կազմակերպել էր Հյուսիսային Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միությունը, որը 8 %-ով 93 միլիոն դոլար վարկ էր վերցրել ԱՄՆ-ից։ Համաձայնագիր է կնքվել չինական «Հայնան» ընկերության հետ՝ էլեկտրակայանի կառուցման հարցով։ Սակայն ընկերությունը արագ սնանկացել է, իսկ նրա տնօրենը՝ հայտնվել բանտում[5]։ Շինարարությունը հայտնվել է վտանգի տակ, սակայն իրավիճակը փրկել է «Մակեդոնիայի ազգային միության դեմոկրատական կուսակցությունը», որը տրամադրել է միջոցների 70 %-ը՝ էլեկտրակայանի կառուցումը ավարտին հասցնելու համար[6]։

Շինարարության ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-1998 թվականներին սոցիալ-դեմոկրատական կուսակցության կառավարման ժամանակ, տարվել են նախապատրաստական աշխատանքներ՝ ներառյալ էլեկտրատեխնիկական սարքավորումների գնումն ու տեղադրումը։ Ջրամբարը սկսել են լցնել 2003 թվականի մայիսին։ Երկու էլեկտրակայաններն էլ շահագործման են հանձնվել 2004 թվականի հուլիս-սեպտեմբերին[7]։ Շինարարությունը կազմակերպել են մակեդոնական ЕЛЕМ և չինական CWE ընկերությունները[8]։

Ընթացիկ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցի առաջին պլանային վերանորոգումն իրականացվել է միայն 2007 թվականին, երբ ուժեղ թրթռումների պատճառով փոխվել են գեներատորները։ Լիամասշտաբ վերակառուցման արդյունքում փոխվել են տուրբինները, և նրանց միասնական հզորությունը բարձրացվել է 100 ՄՎտ-ի։ 2010 թվականի օգոստոսին էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը հասել է 190 միլիոն ԿՎտ և ռեկորդային մակարդակի հասել 2006 թվականից ի վեր։ Հիդրոէլեկտրակայանի վերակառուցման համար զգալի աջակցություն է տրամադրել Չինաստանի բանկը, որը տրամադրել է 87 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (ընդհանուր վերակառուցումն արժեցել է 150 միլիոն դոլար)։ Ծրագիրը խոշորագույնն է եղել Հյուսիսային Մակեդոնիայի ու Չինաստանի միջև[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. 2,0 2,1 https://www.esm.com.mk/?page_id=1831&lang=en
  3. Dams and Appurtenant Hydraulic Structures, 2nd edition. — CRC Press, 2014. — С. 344. — ISBN 113800006X
  4. Kozjak Hydro Power Plant
  5. ЕЛЕМ: СДСМ манипулира со фактите за ХЕ Козјак Արխիվացված 2016-04-15 Wayback Machine (մակեդ.)
  6. ВМРО контра СДСМ: Кој ja изгради ХЕЦ Козјак? (մակեդ.)
  7. Dams And Reservoirs, Societies And Environment in The 21st Century, Luis Berga; Taylor & Francis, 2006; ISBN 0-415-40423-1, ISBN 978-0-415-40423-5
  8. «АД ЕЛЕМ и кинеската компанија CWE потпишаa Протокол за целосно исполнување на обврските од Договорот за изградба на ХЕ „Козјак"» (մակեդոներեն). ЕЛЕМ. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  9. Power Generation Capacity of Kozjak Hydropower Station Reaches New Height Արխիվացված 2016-04-16 Wayback Machine (անգլ.)