Կոբալտի համաձուլվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոբալտի համաձուլվածքներ, կոբալտի հիմքով համաձուլվածքներ։ Գլխավորապես օգտագործում են բարձր ջերմաստիճաններում աշխատող դետալների (օրինակ, տուրբոռեակտիվ շարժիչների թիակների) պատրաստման համար։ Ձուլման կոբալտի համաձուլվածքները Co—Cr—C—X համակարգի համաձուլվածքներ են, որտեղ X—W, Mo, Nb, Ni ունեն ձուլման լավ հատկություններ։ Քանի որ այս համաձուլվածքների ամրությունը ստեղծվում է հիմնականում կարբիդի ֆազերով, ապա նրանք պարունակում են 0, 2—1, 0%C։ Կոբալտի համաձուլվածքների ջերմային հոգնածության նկատմամբ ունեն բավականին լավ դիմադրություն։ Առավել կրակաամուր կոբալտի համաձուլվածքների աշխատունակությունը պահպանում են մինչև 1100 °C ջերմաստիճանը, երկարատև ամրության սահմանը ≈70 մն/մ² Co—Cr—Ni—Mn համակարգի մինչև 50% Co պարունակող կոբալտի համաձուլվածքները (դեֆորմացվող կոբալտի համաձուլվածքներ) ջերմային հոգնածության նկատմամբ ունեն բարձր դիմադրություն և բավականին լավ են մշակվում ճնշմամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 501