Տուրբոռեակտիվ շարժիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տուրբոռեակտիվ շարժիչ
Jet engine numbered.svg
Ընդհանուր տվյալներ
ԴասՌեակտիվ շարժիչներ
Շարժիչներ
ՇարժիչՏուրբոռակտիվ շարժիչի աշխատանքի սխեմա
  1. Օդի մուտք
  2. Ցածր ճնշման կոմպրեսոր
  3. Բարձր ճնշման կոմպրեսոր
  4. Այրման կամերա
  5. Տուրբինում աշխատանքային մարմնի և ծայրափողակի ընդարձակում
  6. Տաք զոնա
  7. Տուրբին
  8. Այրման խցում առաջնային օդի մուտքի գոտի
  9. Սառը գոտի
  10. Մուտքային սարք
Turbojet engines Վիքիպահեստում

Տուրբոռեակտիվ շարժիչ, ավիացիոն շարժիչ, որում քարշուժն ստեղծվում է ծայրափողակից արտահոսող գազերի (այրման արգասիքների) ռեակտիվ գործողության շնորհիվ։ Ի տարբերություն ուղղահոս ռեակտիվ շարժիչի, Տուրբոռեակտիվ շարժիչում թռիչքի ընթացքում մթնոլորտից ներծծված օդը սեղմման է ենթարկվում ոչ միայն դիֆուզորում, այլև տուրբոկոմպրեսորում, որի շնորհիվ էլ Տուրբոռեակտիվ շարժիչի օ․ գ․ գ․ զգալիորեն մեծանում է։ Սեղմված օդը մատուցվում է այրման խցիկ, որի մեջ ներարկվում է նաև հեղուկ վառելիքը։ Այրման պրոցեսը սովորաբար տեղի է ունենում հաստատուն ճնշման պայմաններում։ Այրման արգասիքները մասամբ ընդարձակվում են կոմպրեսորը պտտող գազային տուրբինում, իսկ գազերի վերջնական ընդարձակումը տեղի է ունենում ռեակտիվ ծայրափողակներում։ Հաճախ քարշուժը մեծացնելու նպատակով լրացուցիչ վառելիք են այրում տուրբինի և այրման խցիկի միջև տեղակայված ֆորսաժային խցիկում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png