Jump to content

Կնոջ արձանիկ-կուռք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կնոջ արձանիկ-կուռք
նյութթրծակավ
բարձրություն15,5 սմ
լայնություն9 սմ

Կնոջ արձանիկ-կուռք, կավե արձանիկ, հնագիտական օբյեկտ, որը պահվում է Երևանում գտնվող Հայաստանի պատմության թանգարանում և գրանցված է 2233-84 համարի տակ։

Այս արձանիկը համարվում է մ.թ.ա. 13-12-րդ դարերի հնություն։ Հայտնաբերվել է Հայաստանի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի տարածքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն իրենից ներկայացնում է նստած հեթանոսական աստվածուհու քանդակ։ Գլուխը փոքր է, դեմքը՝ օվալաձև և տափակ։ Ճակատի հատվածը նեղ է, քիթը՝ մեծ և ցցված։ Աչքերը նշված են կլոր փոսորակներով, բերանը՝ փոքր ճեղքով։ Կարճ պարանոցի շուրջը ոլորուն մանյակի նմանակած ռելիեֆ գծազարդ է։ Կրծքամասին կրում է հորիզոնական ուլունքաշարերով զարդ (10 շար)։ Կնոջ ուսերն ու թիկունքը ծածկող թիկնոցը եզրավորված է ջուրը և հացահատիկը խորհրդանշող ակոսներով և հատիկաձև զարդանախշերով։

Ներկայացված է պտղաբերության հովանավոր աստվածուհի։ Նման արձանիկներն օգտագործվել են ծիսական որոշակի արարողություններում՝ հմայական նաև մոգական նզովքի և անեծքի նպատակով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM