Կյանքի, տիեզերքի և նման այլ երևույթների մասին հարցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
42

Կյանքի, տիեզերքի և նման այլ երևույթների մասին հարցը Ադամս Դուգլասի «Ավտոստոպ գալակտիկային վերաբերյալ» գրքում դա մի հարցի պատասխանն էր, (որին անհամբեր սպասում էին բոլոր բանական էակները) որը պետք է լուծեր տիեզերքի բոլոր խնդիրները: Այդ հարցի պատասխանը ստացան միային Մտածող անունով սուպեր-համակարգչի 7,5 մլրդ տարի տևողությամբ անդադար աշխատանքի միջոցով: Ինչպես ասել էր Մտածողը, «հարցը մի քանի անգամ ստուգվեց ճշգրտության վրա, սակայն, ես կարծում եմ, այն ձեզ դուր չի գա...»: Պարզվեց, որ հարցի պատասխանն էր «42»:

Թարգմանության տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն տարբերակում, հարցը հնչում է որպես The Ultimate Question of Life, the Universe, and Everything: Գոյություն ունեն տարբեր թարգմանություններ.

  • Կյանքի, տիեզերքի և նման այլ բաների մասին հարցը
  • Տիեզերքի և կյանքի, և այլ այդպիսի բաների գլխավոր հարցը։
  • Տիեզերքի, կյանքի և ամեն-ամեն-ամենի մասին հարցը
  • Գլխավոր հարցը ամեն ինչի մասին
  • Գլխավոր պատասխանը կյանքի մասին

Պաատասխանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png - 42! - կանչեց Լունկկուոոլը - և դա միակ բա՞նն է, որը դու կարող ես մեզ ասել այսքան տարի անց։

-Ես ամեն ինչ ստուգել եմ - Ասաց Նա, - և ես համոզված եմ, որ դա պատասխանն է։ Եթե անկեխծ լինեմ, ապա ես կարծում եմ, որ դուք ինքներդ չգիտեք հարցը։

-Բայց դա՜ է հարցը։ Գլխավոր հարցը կյանքի, տիեզերքի և այլ բաների մասին։ - Համարյա լացելով ասաց Լուկկուոոլը

-ըհը՜ - ասաց Մտածողը տառապողի ձայնով - իսկ ի՞նչ է նշանակում դա։

Aquote2.png


Հարցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Դենտը, վերջին մարդը, որը լքել է Սուպեր-Կոմպյուտեր-Երկիրը ոչնչացումից առաջ, իր գիտակվության մեջ պահում էր հարցի մի մասը։ Նա փորձեց իր գիտակցությանը «խաբել» և ստանալ հարցը։ Նա սկսեց փակ աչքերով հանել Սկրեբլի միավորները, և արդյունքում ստացավ «WHAT DO YOU GET IF YOU MULTIPLY SIX BY NINE?(ինչ կլինի, եթե ինը բազմապատկենք վեցով)»։ Բացի դրանից, որ 9 X 6 = 54, այդպիսի նախադասություն կազմել հնարավոր չէ, քանի որ սկրեբլում կա միայն 2 «Y», այլ ոչ թե 4։ Սակայն, Արթուրը պատրաստել էր Սկրեբլը իր ձեռքով, և չորս «Y» նա պատրաստել է չգիտակցելով դա։

Ադամսի Կարծիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուգլաս Ադամս
Aquote1.png «Պատասխանը շատ ակնհայտ է։ Դա կատակ էր։ Դա պետք է լիներ մի թիվ, մի փոքր թիվ։ Ես շատ էի մտածում դրա վրա և մի օր ասացի։

-42։»

Aquote2.png


Մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալլան Ռեդլերի աստղադիտակների թիվը հասնում է 42-իref>Jacqui Hayes (2010-04)։ «Silent witness»։ Cosmos։ Վերցված է 2015-12-07։ «Nevertheless, the institute continues with its challenging task, and the first phase of the Allen array - 42 antennas - is already operating. The number was chosen as a salute to Douglas Adams' satirical science fiction novel The Hitchhiker's Guide to the Galaxy, in which the number 42 is the 'answer' to the meaning of life, the universe and everything.» ։
  • Zeus Z80 Assembler-ում «What is the meaning of life ?» հարցի խմբագրման դեպքում բացվում է մի կապույտ էկրան, որի վրա մեծ տառերոց գրված է «meaning of life is 42»
  • Vim-ում :42 տպագրելու դեպքում բացվում է մի պատուհան, որտեղ գրված է «What is the meaning of life, the universe and everything? *42* Douglas Adams, the only person who knew what this question really was about is now dead, unfortunately. So now you might wonder what the meaning of death is…»
  • Եթե WolframAplha-ում նշենք «What is the meaning of life», ապա կստանանք 42 պատասխանը[1]
    PG
    ։
  • Google սերվիզի հաշվիչում, «What is the meaning of life» տպելու դեպքում պատասխանը կլինի 42։
  • Spore տեղախաղում Ստիվի հետ հանդիպման դեպքում գուգթեգում մենք ստանում ենք 42։
  • Half-Life տեղախաղում բաժակների վրա կարելի է հանդիպել 42 թվանշանը։
  • Դոկտոր Ով սերիալում 7 սեզոնի 6 սերիան անվանվում է 42։
  • Կառտանան «What is the meaning of life» հարցին պատասխանում է 42։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]