Jump to content

Կծոխուր ամուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կծոխուր ամուրյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Հրանունկածաղկավորներ
Ընտանիք Կծոխուրազգիներ
Ցեղ Կծոխուր
Տեսակ Կծոխուր ամուրյան
Լատիներեն անվանում
B. amurensis Rupr.


Կծոխուր ամուրյան (լատին․՝  B. amurensis Rupr.), կծոխուրազգիների ընտանիքի, կծոխուր ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ մինչև 3,5 մ բարձրությամբ, ուղղաձիգ հոռաշիվերով և կողմնային անկյունավոր, դեղնավուն, ավելի ուշ՝ մոխրագույն ճյուղերով։ Բողբոջները կարմիր են կամ գորշ, մինչև 1,5 մմ երկարությամբ, սրածայր։ Տերևները էլիպսաձև են կամ հակառակ-ձվաձև, մինչև 12 սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ, եզրերին մանր փշաատամնավոր, ներքևից՝ վառ դեղնավուն, վերևից՝ անփայլ։ Փշիկները դեղնավուն են, սովորաբար 3 ճյուղանի, մինչև 3 սմ երկարությամբ, հոռաշիվերի վրա ավելի երկար։ Միայն ընձյուղների վրա երբեմն փշիկները ունենում են 4 — 5, հազվադեպ 7 ճյուղեր։ Մացառային ճյուղերի վրա ներքին փշիկները տերևանման լայնացած են։ Հուրանները ունեն մինչև 10 սմ երկարություն, կազմված 10—25 ծաղիկներից, որոնք դեպի ցած են հակված։ Հատապտուղները էլիպսաձև են, մոտ 1 սմ երկարությամբ, վառ-կարմրավուն։ Սերմերը եթե հատապտղի մեջ մեկական են, ապա ձվաձև են, իսկ եթե 2-ական են, ապա սերմի մի կողմը տափակ է։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հեռավոր Արևելքում (Պրիմորիեի երկրամասում), Հյուսիսային Չինաստանում։ Աճում է անտառների եզրերին, բացատներում, լեռնային գետերի ափերին, քարքարոտ հողերում։ Հայաստանի պայմաններում լավ է կլիմայավարժվել։ Հանդիպում է Երևանում, Սևանում, Վանաձորում, Իջևանում։ Ամենուրեք երաշտադիմացկուն է, շոգադիմացկուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Սևանում միանգամայն ձմեռադիմացկուն է։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտանի է կենդանի ցանկապատ ստեղծելու համար։ Էկոլոգիական խումբը Xllp: Մշակության հավանական շրջանները' 1 —32: [1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (1), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (312)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կծոխուր ամուրյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կծոխուր ամուրյան» հոդվածին։