Կծոխուր Թունբերգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Հրանունկածաղկավորներ
Ընտանիք Կծոխուրազգիներ
Ցեղ Կծոխուր
Տեսակ Կծոխուր Թունբերգի
Լատիներեն անվանում
B. thunbergii DC


Կծոխուր Թունբերգի (լատ.՝ Berberidaceae thunbergii DC), կծոխուրազգիներ ընտանիքի, կծոխուր ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ մինչև 2,5 մ բարձրությամբ, աղեղնաձև թեքված անկյունավոր ճյուղերով։ Ընձյուղները վառ կարմիր են կամ կարմրանարնջագույն, ավելի ուշ ստանում են գորշ կամ գորշադարչնագույն գունավորում։ Բողբոջները ձվաձև են, սրածայր, 0,5 սմ երկարությամբ, կարմրավուն։ Տերևները ռոմբա-օվալաձև են, կլորավուն կամ թիականման, գագաթը կլորավուն կամ թեթևակի սրավուն, սեպաձև հիմքով, տերևակոթունի հետ միասին 2 սմ երկարությամբ և 1 սմ լայնությամբ, վերևից վառ կանաչավուն, ներքևից կապտավուն։ Աշնանը տերևները ստանում են վառ կարմրավուն գունավորում։ Փշերը հասարակ են, բարակ, մինչև 1 սմ երկարությամբ։ Ծաղիկները 2-5 հատ են, հավաքված փնջերում, կարճ ողկույզներում, կամ էլ միայնակ են, դեղին, արտաքինից կարմրավուն, մինչև 1 սմ երկարությամբ։ Հատապտուղները կորալակարմիր են, փայլուն, էլիպսաձև, մինչև 1 սմ երկարությամբ։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Ճապոնիայիում, Չինաստանում: Հայաստան է ներմուծվել նախապատերազմյան տարիներին։ Առավելապես տարածված է ցածրաաճ այլատեսակը (f. minor Rehd.), որի բարձրությունը 0,5 մ-ից չի անցնում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտանի է քարապարտեզների և ալպինարիաների ձևավորման համար։ Հրաշալի է աճում Հայկական բոլոր դենդրոլոգիական շրջաններում։ Ամենուրեք ձմեռադիմացկուն է, երաշտադիմացկուն, շոգադիմացկուն, պահանջկոտ չէ հողի հզորության ու բերրիության նկատմամբ։ Էկոլոգիական խումբը XIII: Մշակության հավանական շրջանները 1-32:[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 132։