Կլոոգա դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կլոոգա դաստակերտ

Կլոոգա դաստակերտ (էստ․՝ Klooga mõis, գերմ.՝ Lodensee), ազնվականական նախկին կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Կեիլա շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոոգա դաստակերտն առաջին անգամ հիշատակվում է 1504 թ.։ Այդ ժամանակ դաստակերտը հավանաբար արդեն քարե շինություն էր։

Դաստակերտի կենտրոնական շենքը գտնվում է Կլոոգա լճի արևելյան ափին։ Դաստակերտն էստոներեն կոչվում է Լոդիյառվե (բառացի՝ Լոդեի լիճ), որ պատճենում է գերմաներենից։

XVI դարում դաստակերտը պատկանել է Նիեռոդե (գերմ.՝ Nieroth) ընտանիքին, XVII դարի սկզբին՝ «Lohn», «Heydemann», «Wartmann» ընտանիքներին։

1665 թ. դաստակերտը գնել է Հանս Կլյուգենը (գերմ.՝ Hans Klugen), ում անունով էլ դաստակերտը հայտնի է Էստոնիայում։ Դաստակերտը բավական երկար ժամանակ պատկանել է ֆոն Կլյուգենների ընտանիքին։ Իսկ մինչ 1919 թ. նրա սեփականատերն էր Ակսել ֆոն Կռուզենշտեռնը (Axel von Krusenstern

Ճարտարապետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոոգա դաստակերտի հիմնական շինությւոնը կառուցված է վաղ կլասիցիզմի ոճով։ Շինությունը կառուցվել է 1794 թ.։ Ենթադրվում է, որ այդ ժամանակ վերակառուցվել է ավելի վաղ կառուցված շինությունը։

XIX դարի վերջին գլխավոր մասնաշենքի կողքին արդեն կառուցված էին օժանդակ բազմաթիվ շինություններ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դաստակերտը գտնվել է խորհրդային բանակի տիրապետության տակ։ Նրանց հեռանալուց հետո՝ 1992 թ., քանդվել է տանիքը, և դաստակերտը վերածվել է ավերակների։ Ավերվել են նաև մի շարք օժանդակ շինություններ։

Ներկայումս Կլոոգա դաստակերտը մասնավոր սեփականություն է։ Այնտեղ անցկացվում են վերակառուցողական աշխատանքներ, կառուցվել է նոր տանիք։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]