Կլին (կայարան)
Կլին Клин | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տիպ | կայարան |
Քաղաք | Մոսկվա |
Կայարանների թիվ | 12 |
Բացված | 1851[1] |
Տեխնիկական տվյալներ | |
Երկաթուղագծի լայնություն | 1435 mm (4 ft 8 1⁄2 in) Standard gauge |
Կլին, երկաթուղային կայարան Օկտյաբրսկայա երկաթուղու գլխավոր մուտքի մասում՝ Մոսկվա—Տվեր հատվածում (Մոսկովյան երկաթուղային հանգույցի Լենինգրադյան ուղղությունը)։ Կայարանը գտնվում է Մոսկվայի մարզի համանուն քաղաքում։ Մտնում է Մոսկվայի երկաթուղային կայանների աշխատանքների կազմակերպման կենտրոն-1 Օկտյաբրսկայա երթևեկության կառավարման կազմի մեջ։ Աշխատանքի հիմնական բնույթով հանդիսանում է տեղամասային, աշխատանքի ծավալով դասվում է 2-րդ դասին։
Կայարանն ունի երկու բարձր և երկու ցածր հենահարթակներ։ Երկու բարձր հենահարթակները նախատեսված են էլեկտրագնացքների ընդունման համար՝ մինչև Մոսկայի և Տվերի կողմը։ Վիսոկովսկ քաղաքում կա ճյուղավորություն (ուղևորային հաղորդագրություն չկա)։ Կայանն արվել է տիպային «նիկոլաևվյան» նախագծով։ Հագեցված է պտուտադռնակներով։ Վերակառուցվել է երկաթուղով անցնող հետիոտնային կամուրջը[2]։
Հետիոտնային կամրջից իջնելիս տեղադրված է Պ. Ի. Չայկովսկու կիսանդրին։ Հուշարձանի հեղինակը համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործ Գաբրիել Դավիթի Գլիկմանն է։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ցածր հարթակ
-
Հարթակ դեպի Մոսկվա
-
Կայարանը 1900 թվականին
-
Կայարանը 1860-ական թվականներին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Железнодорожные станции СССР. Справочник. — М., Транспорт, 1981
- ↑ «Строительство пешеходного моста на ст.Клин продолжается». nedelka-klin.ru. 2015 թ․ մարտի 13. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կլին (կայարան) կատեգորիայում։ |