Կլիմայի փոփոխության կրիտիկական գործոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կլիմայի փոփոխության կրիտիկական գործոններ (անգլ.՝ tipping points (շրջադարձային կետեր)), կլիմայական համակարգի տարրեր են, որոնց փոփոխությունները կարող են էապես ազդել Երկրի կլիմայի վրա։ Երկրի երկրաբանական պատմության մեջ նման փոփոխություններ բազմիցս են տեղի ունեցել և ըստ երկրաբանական չափանիշների՝ արագ։

Ներկայումս կլիմայի փոփոխության կրիտիկական գործոնները առանձնահատուկ հետաքրքրության են արժանանում գլոբալ տաքացման պատճառների ուսումնասիրության համար։ Որոշ շրջաններում միջին ջերմաստիճանից դիտվող շեղումները, օրինակ՝ Արկտիկայում կարող են առաջացնել դրական արձագանքման մեխանիզմներ, ինչի արդյունքում միջին ջերմաստիճանի աճն էլ ավելի է արագանում։ «Կլիմայի փոփոխության կրիտիկական գործոն» տերմինը սկսել է կիրառվել քսաներորդ դարի վերջին Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի (IPCC) զեկույցներում[1]։

Դինամիկ համակարգերի տեսության մեջ հայտնի են կրիտիկական երևույթներ, երբ համակարգի առանձին պարամետրերի փոքր շեմային փոփոխությունները կարող են հանգեցնել նրա անցմանը որակապես այլ վիճակի։ Երկրի կլիմայական համակարգն այնքան բարդ է և բազմագործոն, որ գիտական հանրության մեջ դեռևս վերջնական համաձայնություն չկա, թե կլիմայի վրա ազդող գործոններից որն է համարվում կրիտիկական։

Կլիմայական համակարգի կրիտիկական տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև բերված են այն կարևոր տարրերը, որոնք ազդում են ընդհանուր կլիմայի վրա, վերջիններս թվարկված են PNAS ամսագրի հրապարակված հոդվածում տրված հերթականությամբ[2].

Բացի վերը նշված տարրերից, որոնց ազդեցությունը քանակապես ուսումնասիրվել է և որոնց համար առկա են Երկրի կլիմայի վրա ազդեցության թվային գնահատականներ, կան նաև այլ գործոններ, որոնք ոչ պակաս ազդեցություն ունեն, բայց քանակապես ավելի քիչ են ուսումնասիրված։

  • Անտարկտիդայի խորը ջրերը․ օվկիանոսային շրջանառություն, ածխածնի ֆիքսացիա։
  • Տունդրայի բուսականություն. ջերմացում, փոփոխվող էկոհամակարգեր։
  • Մշտական սառույց․ մեթանի և ածխածնի երկօքսիդի արտանետումներ։
  • Ծովային մեթանի հիդրատներ. մեթանի արտանետումներ։
  • Օվկիանոսի թթվայնացում. ծովային էկոհամակարգերի փոփոխություն։
  • Արկտիկական օզոն. ուլտրամանուշակագույն ճառագայթում։

Կասկադային էֆեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ կլիմայական համակարգը անբաժանելի է և դրանում առկա բոլոր երևույթները փոխկապակցված են, ցանկացած կրիտիկական տարրի շեմը գերազանցելը կարող է հանգեցնել այլ տարրերի ազդեցության շղթայի։ Նման էֆեկտները կոչվում են կասկադ։ Օրինակ՝ սառցադաշտերի հալումը և ծովի մակարդակի բարձրացումը կարող են հանգեցնել Արկտիկայի ջերմաստիճանի ռեժիմի փոփոխության և հանգեցնել «հավերժական սառույցի» էլ ավելի արագ հալման և լրացուցիչ մեթանի արտանետմանը մթնոլորտ, որն իր հերթին ուժեղացնում է ջերմոցային էֆեկտը և արագացնում սառցադաշտերի հալեցումը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Timothy M. Lenton, Johan Rockström, Owen Gaffney, Stefan Rahmstorf, Katherine Richardson Climate tipping points — too risky to bet against(անգլ.) // Nature. — 2019-11. — В. 7784. — Т. 575. — С. 592–595. — doi:10.1038/d41586-019-03595-0 Архивировано из первоисточника 5 փետրվարի 2020.
  2. T. M. Lenton, H. Held, E. Kriegler, J. W. Hall, W. Lucht Tipping elements in the Earth's climate system(անգլ.) // Proceedings of the National Academy of Sciences. — 2008-02-07. — В. 6. — Т. 105. — С. 1786–1793. — ISSN 1091-6490 0027-8424, 1091-6490. — doi:10.1073/pnas.0705414105 Архивировано из первоисточника 19 Նոյեմբերի 2019.
  3. Juan C. Rocha, Garry Peterson, Örjan Bodin, Simon Levin Cascading regime shifts within and across scales(անգլ.) // Science. — 2018-12-21. — В. 6421. — Т. 362. — С. 1379–1383. — ISSN 1095-9203 0036-8075, 1095-9203. — doi:10.1126/science.aat7850 Архивировано из первоисточника 28 Նոյեմբերի 2019.