Կլեր Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կլեր Մուրադյան
ֆր.՝ Claire Mouradian
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 18, 1951(1951-12-18)[1] (72 տարեկան)
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունՀասարակական գիտությունների բարձրագույն դպրոց (1982)[2]
Գիտական աստիճանդոկտոր[2] (1982)
Մասնագիտությունպատմաբան, համալսարանի դասախոս, գիտաշխատող և հայագետ
ԱշխատավայրՀասարակական գիտությունների բարձրագույն դպրոց, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն
Զբաղեցրած պաշտոններԳիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն և նախագահ
 Claire Mouradian Վիքիպահեստում

Կլեր (Սեդա) Մուրադյան (ֆր.՝ Claire Mouradian, դեկտեմբերի 18, 1951(1951-12-18)[1]), ֆրանսահայ պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունը ստացել է Փարիզում, ավարտել Սորբոնի համալսարանը։ Աշխատում է Փարիզի գիտահետազոտությունների ազգային կենտրոնի Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի երկրների ինստիտուտում։ Հայ ժողովրդի նորագույն շրջանի պատմության մասնագետ է։

Աշխատությունները նվիրված են խորհրդա-թուրքական հարաբերություններին և հայկական հարցին, Խորհրդային Հայաստանի և հայ սփյուռքի կապերին, 1946-1962 թթ.-ի հայերի հայրենադարձությանը։ «Ստալինից մինչև Գորբաչով. խորհրդային մեկ հանրապետության պատմությունը. Հայաստան» (1990 թ., ֆրանս.) աշխատության մեջ քննարկել է վերջին տասնամյակներին Խորհրդային Հայաստանի զարգացման խնդիրները, ազգային մշակույթի վիճակը, լեզվի քաղաքականությունը, ժողովրդագրական վիճակը, եկեղեցու դերը։ Փորձել է վեր հանել Ղարաբաղյան շարժման պատճառները, ցույց տալ նրա ազդեցությունը Հայաստանի հասարակական-քաղաքական կացության վրա։ Մասնակցել է հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը նվիրված միջազգային մի շարք կոնֆերանսների։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Caucase, terres d'empire, éd. Armand Colin, Paris, 2005.
  • Les Massacres des Arméniens. Le meurtre d'une nation (1915-16), éd. Payot, Paris, 2005
  • Guerres et paix dans le Caucase, éd. Armand Colin, Paris, 2004
  • L'Arménie, Presses universitaires de France, Paris, 2002
  • De Staline à Gorbatchev : histoire d'une république soviétique, l'Arménie, éd. Ramsay, 1990

Մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Loin de l'Ararat... : Les petites Arménies d'Europe et de Méditerranée, Les Arméniens de Marseille, éd. Hazan, 2007
  • Arménie, une passion française : Le mouvement arménophile en France 1878-1923, éd. Magellan et Cie, 2007
  • 1915 : j'avais six ans en Arménie, éd. L'Inventaire, Paris, 2007
  • Le Génocide des Arméniens (100 réponses sur), éd. Tournon, 2005
  • Le Livre noir du colonialisme, XVIe-XXIe siècle, de l’extermination à la repentance, éd. Robert Laffont, Paris, 2003
  • Ailleurs, hier, autrement : Connaissance et reconnaissance du génocide des Arméniens, numéro spécial de la Revue d’histoire de la Shoah, janvier-août 2003, coordination en collaboration avec Georges Bensoussan et Yves Ternon
  • Histoire des Arméniens, éd. Privat, Toulouse, 3e édition, 2003
  • Les Massacres de Diarbékir. Correspondance diplomatique du vice-consul de France, 1894-1896, éd. L'Inventaire, Paris, 2000
  • Arménie : 3000 ans d'histoire, MJCA, Marseille-Venise, 1988

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 http://www.sudoc.fr/015907007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։