Կլեր Բոյլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլեր Բոյլան
Ծնվել էապրիլի 21, 1948(1948-04-21)[1]
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա
Մահացել էմայիսի 16, 2006(2006-05-16)[2] (58 տարեկան)
Մահվան վայրԴուբլին, Իռլանդիա
ՔաղաքացիությունFlag of Ireland.svg Իռլանդիա
Մասնագիտությունգրող և լրագրող
Զբաղեցրած պաշտոններBooker Prize judge?
ԱնդամությունԱոսդանա

Կլար Բոյլան (անգլ.՝ Clare Boylan,ապրիլի 21, 1948(1948-04-21)[1], Դուբլին, Իռլանդիա - մայիսի 16, 2006(2006-05-16)[2], Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի գրող, լրագրող, ԶԼՄ-ների քննադատ։

Կնեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դուբլինում։ Իր կարիերան սկսել է լրագրությունից, դառնալովThe Irish Press[en] թերթի թղթակիցը։ 1974 թվականին աշխատել է Evening Press[en] համար և ճանաչվել տարվա լավագույն լրագրող։ Մինչև վերջնականապես լրագրությունից հրաժարվելը և գրականագետի մասնագիտությունը ընտրելը աշխատել է որպես «Image» ամսագրի խմբագիր։

Նրա գրչին են պատկանում` «Holy Pictures» (1983), «Last Resorts» (1984), «Black Baby» (1988), «Home Rule» (1992), «Room for a Single Lady» (1997) (Spirit of Light Award-ում հաղթող է ճանաչվել), «Beloved Stranger» (1999) и «Էմմա Բրաուն» (2003) վեպերը։ Նրա վերջին աշխատանքը Շառլոթ Բրոնտեի «Էմմա» անավարտ վեպի շարունակությունն է։

Բոյլանի կարճ պատմվածքները տեղ են գտել «A Nail on the Head» (1983), «Concerning Virgins» (1990) և «That Bad Woman» (1995) ժողովածուներում։ «Making Waves» ֆիլմը նկարահանվել է նրա «Some Ladies on a Tour» ստեղծագործության հիման վրա, ավելի ուշ առաջադրվել է «Օսկար» մրցանակի (1988)։

Վավերագրական գրականություն` «The Agony and the Ego» (1994) և «The Literary Companion to Cats» (1994):

Վերջին տարիներին ամուսնու` Ալան Ուիլկսոնի հետ ապրել է Ուիկլու կոմսությունում։ Մահացել է 59 տարեկանում` ձվարանների քաղցկեղի երկարատև հիվանդությունից հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]