Կլարա Առնհայմ
| Ծնվել է | ապրիլի 24, 1865[1][2][3] |
|---|---|
| Ծննդավայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն |
| Վախճանվել է | օգոստոսի 28, 1942[2][3] (77 տարեկան) |
| Մահվան վայր | Տերեզիենշտադտ, Terezín, Լիտոմերժիցեի շրջան, Չեխոսլովակիա[4] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարչուհի |
| Անդամակցություն | Hiddensoer Künstlerinnenbund?[4][5][6] |
Կլարա Առնհայմ (գերմ.՝ Clara Arnheim, ապրիլի 24, 1865[1][2][3], Բեռլին, Պրուսիայի թագավորություն - օգոստոսի 28, 1942[2][3], Տերեզիենշտադտ, Terezín, Լիտոմերժիցեի շրջան, Չեխոսլովակիա[4]), հրեական ծագմամբ գերմանացի նկարիչ։ Առավել հայտնի է Բալթյան ծովափին ձկնորսների շրջանում արված նկարազարդումներով։
Պատմաբան Ֆրից Առնհայմի քույրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած Կլարայի ընտանիքն ընդդիմադրում էր կնոջ պրոֆեսիոնալ նկարիչ դառնալու գաղափարին, նա Բեռլինում սովորել է Ֆրանց Սկարբինայի մոտ, Փարիզում՝ Էդմոն Աման-Ժանի մոտ[7]։ Ի թիվս այլ կազմակերպությունների, անդամակցել է նաև "Verein der Berliner Künstlerinnen" (Կին նկարիչների միություն) Գերմանացի նկարիչների միությանը։
1914 թվականին Լայպցիգի գեղարվեստի ակադեմիայի (գերմ.՝ Hochschule für Grafik und Buchkunst) 150-ամյակի կապակցությամբ երկու գրաֆիկական աշխատանքներ է ցուցադրել «Internationalen Ausstellung für Buchgewerbe und Grafik» (BUGRA)-ում և արժանացել ոսկե մեդալի[7]։
1920-ական թվականների սկզբին Հեննի Լեհմենին օգնել է ստեղծելու «Կապույտ ամբարը» (գերմ.՝ Blaue Scheune), Hiddensee- ի ցուցահանդեսային վայր Հիդդենզե կոմունայում, որտեղ նա հետագայում բնակվել է[8]։ Հիմնադրվել է «Hiddensoer Künstlerinnenbund» կազմակերպությունը, որի անդամներն են Էլիզաբեթ Անդրաեն, Քեյթ Լուվենթալը, Կատերինա Բամբերգը, Էլիզաբեթ Բուքսելը և այլք։
Նացիստական բռնազավթումից հետո մասնագիտորեն որակազրկվել է (Berufsverbot) և չի կարողացել ցուցադրվել կամ պատվերներ ընդունել։ Տարիների ընթացքում ոտնձգություններն ավելացել են, և նա անհնար է համարել ռացիոնալ քարտ ձեռք բերելը։ Բարեբախտաբար Հիդդենզեում գտնվող նրա ընկերները կարողացել են նրան գաղտնի սնունդ տալ։ Հրեաների ճամփորդության արգելքի ընդունումից հետո չի կարողացել տուն վերադառնալ, և ռեսուրսների սպառումից հետո 1942 թվականի հուլիսին տեղափոխվել է Տերեզիեշտադտ համակենտրոնացման ճամբար, որտեղ մի քանի շաբաթ անց մահվան է դատապարտվել[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- 1 2 3 4 Database of victims — Prague: Terezín Initiative Institute.
- 1 2 3 4 Database of the Terezín Memorial
- 1 2 3 https://hiddensoer-künstlerinnenbund.de/clara-arnheim/
- ↑ https://www.abendblatt.de/kultur-live/article108438591/Hiddensee-Malerinnen-reif-fuer-die-Insel.html
- ↑ https://ediss.sub.uni-hamburg.de/bitstream/ediss/7220/1/Dissertation.pdf
- 1 2 Brief biography @ Lexikon VdBK.
- 1 2 Clara Arnheim @ Galerie Der Panther.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ruth Negendanck: Hiddensee. Die besondere Insel für Künstler, Atelier im Bauernhaus, Fischerhude 2005, 978-3-88132-288-1.
- Ilka Wonschik: "Es war wohl ein anderer Stern, auf dem wir lebten …" : Künstlerinnen in Theresienstadt. Berlin : Hentrich & Hentrich, 2014 978-3-95565-026-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Literature by and about Clara Arnheim in the German National Library catalogue
- Literature about Clara Arnheim in the State Bibliography (Landesbibliographie) of Mecklenburg-Vorpommern
- Clara Arnheim Արխիվացված 2018-01-31 Wayback Machine @ Der Hiddensoer Künstlerinnenbund
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Առնհայմ» հոդվածին։ |