Կլաուս Վունդեր
Կլաուս Վունդեր գերմ.՝ Klaus Wunder | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 13, 1950[1] | ||
Ծննդավայր | Էրֆուրտ, Թյուրինգիա, Արևելյան Գերմանիա | ||
Մահվան ամսաթիվ | հունվարի 16, 2024[2] (73 տարեկան) | ||
Հասակ | 176 սանտիմետր[3] | ||
Քաշ | 70 կիլոգրամ[3] | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կլաուս Վունդեր (գերմ.՝ Klaus Wunder, սեպտեմբերի 13, 1950[1], Էրֆուրտ, Թյուրինգիա, Արևելյան Գերմանիա - հունվարի 16, 2024[2]), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլաուս Վունդերն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1969 թվականին՝ Հաննովերի «Արմինիա» ակումբում։ Այս ակումբում նա իր խաղով գրավել է Դույսբուրգի «Դույսբուրգ» ակումբի մարզչական շտաբի ներկայացուցիչների ուշադրությունը և 1971 թվականին տեղափոխվել «Դույսբուրգ»։ Հաջորդ երեք մրցաշրջանները նա անցկացրել է դույսբուրգյան ակումբում։ Այդ ակումբում անցկացրած խաղերի մեծ մասը նա թիմի հարձակման գծի խաղացող է եղել։ «Դույսբուրգի» կազմում նա թիմի գլխավոր ռմբարկուներից մեկն է եղել՝ մեկ խաղում միջինը 0,34 գոլ։
1974-1976 թվականներին նա խաղացել է Մյունխենի «Բավարիայում», որի հետ 1975 թվականին նվաճել է Եվրոպայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով անգլիական «Լիդս Յունայթեդին»[4]։
Հաջորդ 2 մրցաշրջանները Վունդերն անցկացրել է «Հաննովեր 96» ակումբում։ 1978 թվականին տեղափոխվել է «Վերդեր», որի կազմում հանդես է եկել երկու մրցաշրջան։ Բրեմենի «Վերդերում» հանդես գալու ժամանակ նա նույնպես հիմնականում խաղադաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում։ 1980 թվականին Կլաուս Վունդերն ավարտել իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան։
Կարիերան ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի օլիմպիական հավաքականի հետ մասնակցել է 1972 թվականի ամառային օլիմպիական խաղերին։ Կլաուսը խաղացել է նաև Գերմանիայի երիտասարդական հավաքականում և Գերմանիայի երկրորդ հավաքականում։ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում նա անցկացրել է մեկ հանդիպում՝ ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում, որում Վունդերը 64-րդ րոպեին փոխարինել է Յուրգեն Գրաբովսկուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Bayern trauert um Ex-Rekordtransfer (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Olympedia — 2006.
- ↑ «Wunder, Klaus». kicker.de (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статистика выступлений на сайте national-football-teams.com(անգլ.)
- Профиль Клауса Вундера на сайте weltfussball.de
- Профиль Клауса Вундера на сайте fussballdaten.de
- Профиль Клауса Вундера на сайте dfb.de
- Профиль Клауса Вундера на сайте kicker.de
- Профиль тренера Клауса Вундера на сайте transfermarkt.ru
|
- Սեպտեմբերի 13 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Էրֆուրտ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 16 մահեր
- 2024 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Վերդերի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ