Կլադկակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կլադկակա (շվեդերեն՝ kladdkaka, «կպչուն/ կեղտոտ կարկանդակ» բառից)՝ շվեդական շոկոլադե տորթ մածուկով, կպչուն կազմվածքով[1][2][3]։

Կլադկակա
Կլադկակա
Կլադկակայի բաղադրիչները
շվեդական
Ենթատեսակշոկոլադե տորթ
Առաջացման երկիր Շվեդիա
Բաղադրամասեր
Հիմնականկարագ, շոկոլադ, կակաոյի փոշի, շաքարավազ, ալյուր (պարտադիր չէ), ձու, վանիլ, աղ, նուշ, հատապտուղներ, հարած սերուցք

Կան շատ բաղադրատոմսեր, բայց յուրահատկությունը նրանում է, որ պատրաստման ժամանակ չեն օգտագործում սոդա, այստեղից էլ ներսում փխրուն միջուկը՝ խմորում բացակայում են ծակոտիները, ձևավորված ածխաթթվային գազով։ Ուստի միջուկը կարող է երևալ չթխված, հեղուկ։ Նրան երբեմն ուտում են հարած սերուցքով կամ վանիլային պաղպաղակով և ազնվամորիով։

Տորթի ծագումը պարզ չէ, հնարավոր է, նա ծագել է բրաունիի ազդեցությունից կամ ֆրանսիական շոկոլադե տորթի[4]։ Եվս մեկ տեսությունն այն է, որ կլադկական ծագել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ կերակրի սոդան դժվար էր ձեռք բերել Շվեդիայում։ Բայց կա կարծիք, որ տորթը հորինվել է վերջերս, 1968 թվականին[5]։

Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղադրամասերը՝ կարագ, շոկոլադ, կակաոյի փոշի, շաքարավազ, ալյուր (պարտադիր չէ), ձու, վանիլ, աղ, նուշ, հատապտուղներ, հարած սերուցք[6]։ Տորթ-կարկանդակը թխվում է 15-20 րոպե, այն պատրաստ է, երբ կպչում է դրսից, բայց ներսից մնում է մածուցիկ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]