Կիրինիա (լեռներ)
Կիրինիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | ![]() |
Երկարություն | 160 կմ |
Ամենաբարձր կետ | Kyparissovouno? |
ԲԾՄ | 662 մետր |
Նյութ | կրաքար |
Կազմված է | Q22988507? |
![]() | |
![]() |
Կիրինիա[1][2] (հուն․՝ Κερύνεια), или Бешпармак), լեռներ Կիպրոս կղզում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրինիան լեռնաշղթա է, որը ձգվում է կղզու հյուսիսային ափի երկայնքով։ Երկրաբանորեն լեռները կազմված են կրաքարից, մասամբ՝ մարմարից։ Ամենաբարձր կետը Կիպարիսովունոն լեռն է (1024մ)։ Արևելյան մասն ավելի լայն է (25-30 կմ), արևմտյանն ավելի նեղ է (մոտ 15 կմ), բայց ավելի բարձր։ Լեռների արևելյան շարունակությունն են Կարպասի լեռները, որոնք գտնվում են Կարպաս թերակղզում[3]։ Շրջանի արևմտյան մասը (740 մ) կոչվում է Պենտադակտիլ (հուն․՝ Πενταδάκτυλος) ցածր լեռան անունով, ինչը թարգմանաբար նշանակում է «հինգ մատներ»։ Հետաքրքիր է, որ թուրքերեն տարբերակը՝ Beshparmak-Daglari ( թուրքերեն՝ Beşparmak Dağları), նշանակում է «հինգ մատների լեռներ»։ Լեռների ստորոտում՝ ծովափին է գտնվում է Կիրենիա կամ Գիրնե քաղաքը, որը համարվում է Հյուսիսային Կիպրոսի զբոսաշրջային մայրաքաղաքը։ Լեռնաշղթայի տարածքը գտնվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության վերահսկողության տակ։ Լեռնաշղթայի լանջերին և գագաթներին կան անտիկ շրջանի շինությունների ավերակներ, ինչպես նաև միջնադարյան դղյակներ (Սուրբ Իլարիոն, Բուֆավենտո, Կանտարա)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Страны восточного Средиземноморья, Ирак // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 176—177. — ISBN 5-85120-055-3.
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 164.
- ↑ «Северный Кипр. География». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 16-ին.