Կանտարա
| Տեսակ | խաչակիրների ամրոցներ և ամրոց |
|---|---|
| Տեղագրություն | |
| Վարչական միավոր | Kantara? |
| Երկիր | Կիպրոս |
| Անվանված է | Kantara? |
| Ճարտարապետական ոճ | բյուզանդական ճարտարապետություն |
| Օգտագործվան մեջ | 10-րդ դար |
| 35°24′23″N 33°55′24″E / 35.4064°N 33.9233°E | |
![]() | |
![]() | |
Կանտարա (հուն․՝ Κάστρο της Καντάρας ), ամրոց Կիպրոսում։ Գտնվում Կիրենեյան լեռների լանջերին՝ Հյուսիսային Կիպրոսում։ Ծովի մակարդակից գտնվում է 630 մետր բարձրության վրա և հնարավորություններ է տալիս վերահսկել Կարպաս թերակղզու տեղաշարժը և Մեսաորիա հարթավայրը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ ամրոցը կառուցվել է բյուզանդացիների կողմից 10–րդ դարում, որպես պատնեշ արաբների հարձակումներից։ Ինչպես Սուրբ Իլարիոնի բերդ, Կանտարան կառուցվել է ուղղափառ վանքի տեղում, ինչի մասին հիշեցնում է լեռան գագաթում պահպանված մի կաթոլիկական մատուռ։
Պատմական տարեգրություններում ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1191 թվականին կապված գրավել Կիպրոս կղզու գրավման հետ (այն գրավել է Ռիչարդ I Առյուծասիրտը)։ Ամրոցն այդ տարիներին հանդիսացել է բյուզանդացի բռնատիրող Իսահակ Կոմնենոսի ապաստարանը։
1228 թվականին ամրոցը շատ է տուժել լոմբարդցների պաշարման ժամանակ, և այն ստիպված է գրեթե ամբողջությամբ վերականգնվել։ Հետագայում, կորցնելով իր ռազմավարական նշանակությունը, այն օգտագործվել է տեղական ազնվականների կողմից որպես փոխաբեռնման կետ լեռնային ուլերի և ընձառյուծների որսի համար։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Замок Кантара. Фрагмент из книги: Коровина А. К., Сидорова Η. А. Города Кипра.// www.cyprusexplorer.globalfolio.net
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանտարա» հոդվածին։ |
| ||||||

