Կիրակի, անիծյալ կիրակի (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կիրակի, անիծյալ կիրակի
Sunday Bloody Sunday
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[1][2], ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և մելոդրամա
Թվական1971[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորJohn Schlesinger?[1][4][2][5]
ՊրոդյուսերJoseph Janni?
Սցենարի հեղինակՊենելոպ Ջիլիատ
ԴերակատարներNike Arrighi?, Murray Head?[5], Գլենդա Ջեքսոն[3][4][2][5], Փիթեր Ֆինչ[4][5], Peggy Ashcroft?[5], Դանիել Դեյ-Լյուիս, Maurice Denham?, Բեսսի Լավ և Թոնի Բրիտոն
ՕպերատորBilly Williams?
ԵրաժշտությունRon Geesin?
ՄոնտաժՌիչարդ Մարդեն
Պատմվածքի վայրԼոնդոն և Անգլիա
Տևողություն110 րոպե


«Կիրակի, անիծյալ կիրակի» (անգլ.՝ Sunday Bloody Sunday), բրիտանացի ռեժիսոր Ջոն Շլեզինգերի դրամատիկ ժանրի ֆիլմը, էկրան է բարձրացել 1971 թվականին: Գլխավոր դերերում խաղացել են Գլենդա Ջեքսոնը, Մյուրեյ Խեդը և Փիթեր Ֆինչը:

Ֆիլմը ներկայացվել է է «Օսկար» կինոմրցանակի մի շարք անվանակարգերում, արժանացել է «Օսկարի»՝ լավագույն տղամարդու դերի համար (Փիտեր Ֆինչ) և լավագույն կանացի դերի համար (Գլենդա Ջեքսոն), արժանացել է նաև «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի: Կինոարվեստի բրիտանական ինստիտուտի կողմից ճանաչվել է «BFI վարկածով 100 տարվա ընթացքում 100 լավագույն ֆիլմերից մեկը»:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեա բժիշկ Դենիել Խիրշը (Պիտեր Ֆինչ) և խորհրդատու Ալեքս Գրևիլը (Գլենդա Ջեքսոն) սիրահարված են նույն մարդուն՝ քանդակագործ Բոբ Էլկինին (Մյուրեյ Խեդ): Երկուսն էլ ծանոթ են միմյանց և գիտեն, որ Էլկինը հանդիպում է իրենց երկուսի հետ, սակայն հարմարվում են այդ իրողության հետ՝ վախենալով կորցնել նրան: Ֆիլմի կենտրոնական թեման բիսեքսուալությունն ու սիրային եռանկյունին է:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլենդա Ջեքսոն՝ Ալեքս Գրևիլ
  • Մյուրեյ Խեդ՝ Բոբ Էլկին
  • Պիտեր Ֆինչ՝ բժիշկ Դենիել Խիրշ[6]
  • Բեսի Լավ՝ հեռախոսավարուհի-քարտուղար
  • Թոնի Բրիտոն՝ Ջորջ Խարդինգ
  • Պեգի Էշկրոֆտ՝ տիկին Գրևիլ, Ալեքսի մայրը
  • Մորիս Դենհամ՝ պարոն Գրևիլ, Ալեքսի հայրը
  • Վիվիան Պիքլզ՝ Ալվա Խոդսոն
  • Ֆրենկ Ուինդսոր՝ Բիլ Խոդսոն

14-ամյա Դենիել Դեյ Լյուիսի համար մեծ կինոմատոգրաֆիայում այս ֆիլմը դարձել է առաջինը, հետագայում նա երեք «Օսկար» մրցանակի է արժանքացել՝ խաղալով փոքր տարիքի բարբարոսի էպիզոդային դերը[7]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացվել է հետևյալ անվանակարգերում

  • «Օսկար» մրցանակ՝ լավագույն տղամարդու դերի համար (Պիտեր Ֆինչ)
  • «Օսկար» մրցանակ՝ լավագույն կանացի դերի համար (Գլենդա Ջեքսոն)
  • «Օսկար» մրցանակ՝ լավագույն ռեժիսուրայի համար
  • «Օսկար» մրցանակ՝ լավագույն յուրօրինակ սցենարի համար

Ֆիլմը ստացել է նաև BAFTA մրցանակ՝ լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսուրա անվանակարգերում, ինչպես նաև «Ոսկե գլոբուս»՝ «Լավագույն օտարալեզու՝ անգլալեզու ֆիլմ» անվանակարգում:

Սակայն ֆիլմն «Օսկար» մրցանակ չի ստացել. կա տեսակետ, որ դրա պատճառը հասարակության մեջ համասեռամոլության թեման դրական քողի ներքո բացահայտ ցուցադրելու արգելքն է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0067805/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film274530.html
  3. 3,0 3,1 Chambers Concise Biographical DictionaryEdinburgh: Chambers Harrap, 2003. — ISBN 978-0-550-10062-7
  4. 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/ta-przekleta-niedziela
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=30294.html
  6. Первоначально роль Хирша была предложена актёру Йену Бэннену, но он от неё отказался, поскольку роль включала гомосексуальный поцелуй
  7. Daniel Day-Lewis at IMDb

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]