Կիտրոնի կրեմ
![]() | |
Տեսակ | fruit curd? |
Lemon curds Վիքիպահեստում |
Կիտրոնի կրեմ (կիտրոնի քուրդ), Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Ամերիկայում տարածված կրեմ, որը պատրաստում են ձվից, լիմոնից, շաքարավազից և սերուցքային կարագից։ Զանգվածը կրեմանման է և հիշեցնում է պուդինգը։ Կրեմին յուրահատուկ բույր է տալիս ցիտրուսակեղևը։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Անգլիայում տնական կրեմն ավանդաբար մատուցվում էր հացի կամ բուլկու հետ՝ որպես ջեմի այլընտրանք, և օգտագործվում էր նաև որպես թխվածքի միջուկ[1]։
Կրեմի ժամանակակից տարբերակները, այդ թվում՝ արդյունաբերական արտադրության, դեռևս լայնորեն օգտագործվում են բուլկիների, տոստերի, կեքսի կամ պաղպաղակի համար։ 19-րդ դարից սկսած՝ Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում սիրված աղանդեր էր բեզեով կիտրոնի կարկանդակը[1]։
Ձվից և կաթից պատրաստված քաստարդից` եփված կրեմից, տարբերվում է հյութի և ցիտրուսակեղևի ավելի բարձր քանակությամբ և ուժեղ բույրով[2]։
Բացի այդ, կարագ պարունակող կիտրոնի կրեմն ունի ավելի միատարր և կրեմանման բաղադրություն, քան եփված կրեմը, որում սովորաբար օգտագործվում է ոչ թե կարագ, այլ ալյուր կամ օսլա։ Կիտրոնի կրեմը սովորաբար չի օգտագործվում որպես առանձին ուտեստ։ Սակայն պատրաստման ընթացքում կրեմում երկու անգամ պակաս սերուցքային կարագ ավելացնելու դեպքում, այն կարելի է գործածել նաև որպես առանձին ուտեստ։
Կիտրոնների փոխարեն կարելի է օգտագործել այլ ցիտրուսային մրգեր, հատապտուղներ և այլն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Preparing and Preserving Lemon Curd - National Center for Home Food Preservation»։ Smuckers։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-03-ին։ Վերցված է 2008-07-13
- ↑ John F. Mariani (1999)։ Encyclopedia of American Food and Drink։ New York: Lebhar-Friedman։ էջ 182