Կիմ Սփլիսբոել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմ Սփլիսբոել
Ծնվել էնոյեմբերի 25, 1955(1955-11-25)[1] (68 տարեկան)
ԾննդավայրԴանիա
Քաղաքացիություն Դանիա
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ

Կիմ Սփլիսբոել (դան․՝ Kim Splidsboel; նոյեմբերի 25, 1955(1955-11-25)[1], Դանիա), դանիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլի մարզիչ։

Մասնագիտութհուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆուտբոլիստ Կիմ Սփլիսբոելը խաղացել է Հվիդովրե և Հերֆելգե թիմերում։

Մարզչական կարիերան սկսել է Դանիայի երիտասարդական հավաքականում։ Այնուհետև մասնագետը մի քանի տարի աշխատել է Բրոնդբիի երիտասարդական թիմի հետ։ Բացի այդ, Սփլիսբոելը գլխավորել է դանիական մի քանի ցածր լիգաների ակումբներ։

2000-2002 թվականներին եղել է Մալավիի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ 2008 թվականի օգոստոսի 24-ին Կիմ Սփլիսբոելը գլխավորեց հայկական «Բանանցը»։ Այս պաշտոնում նա փոխարինել է բուլղարացի Նեդելչո Մատուշևին[2]։ Սակայն 6 ռաունդից հետո դանիացին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։

Հայաստանում աշխատանքից հետո մենթորը վերադարձել է հայրենիք, որտեղ աշխատել է Դանիայի երկրորդ դիվիզիոնի ակումբների հետ[3]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Сплидсбоел возглавил «Бананц»
  3. «Чем заняты бывшие иностранные тренеры армянских клубов». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]