Կիմ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիմ Խաչատրյան
ԿԻմ-Խաչատրյան.jpg
Կիմ խաչատրյան
1995-2020
ԾննդավայրԱրենի
Մահվան վայրԵղնիկներ
ԳերեզմանԱրենիի գյուղի գերեզմանատուն
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետություն
ԶորատեսակՀրետանավոր, Կամավորական
Ծառայության տարիներ2013-2015
ԿոչումՍերժանտ
ԶորամասՀՅԴ Կամավորական Գումարտակ
ՊաշտոնՀՅԴ կամավորական գումարտակի 3-րդ վաշտի երկրորդ դասակի 1-ին ջոկի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան 44 օրյա պատերազմ
ՊարգևներԱրցախի Հանրապետության Մարտական Խաչ 2-րդ Աստիճան
ԿրթությունԵրևանի պետական Բժշկական Համալսարան

Կիմ Սիմոնի Խաչատրյան, (), ուսանող-ազատամարտիկ։ ՀՅԴ կամավորական գումարտակի մարտիկ։

Արցախի Հանրապետության Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր։

Կենսագրություն։[խմբագրել | խմբագրել կոդը]

Gim-photo.jpg

Կիմ Խաչատրյանը ծնվել է 1995 թվականի մարտի 17-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում ուսուցչի և բուժաշխատողի ընտանիքում։ 2001-2012 թթ սովորել է Արենիի միջնակարգ դպրոցում։ 2012 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետ[1]։ 2013 թվականին ուսումը կիսատ թողնելով մեկնել է ծառայության։ 2015-թվականից շարունակել է ուսումը Երևանի Պետական Բժշկական Համալսարանում[2]։

Հասարակական և ռազմական գործունեություն։[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿԻՄ Խաչատրյանի հայրենանավեր գործունեությունը մեծ է։ Ծառայությունն ավարտելուց հետո 2016թ-ին անդամակցում է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը և դառնում ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ։ Գործուն մասնակցություն է ունեցել միության կազմակերպած տարաբնույթ միջոցառումներին։

Կիմ Խաչատրյանը՝ իր զոհված վայրում 29․10․2020թ


2016թ դարձել է ակտիվ պահեստազորի անդամ[3]՝ ներգրավվելով ՀՅԴ կամավորական գումարտակի կազմում։ Արցախյան 44-օրյա պետերազմի մեկնարկելուն պես մասնակցել է վարժական հավաքի, որից հետո 2020 թվականի հոկտեմբերի 12-ին գումարտակի 3-րդ վաշտի կազմում մեկնել ռազմաճակատ՝ 7-րդ ՊՇ (Եղնիկներ)։ Զոհվել է 2020թ Հոկտեմբերի 31-ին մարտական առաջադրանք կատարելիս՝ հակառակորդի կողմից արձակած ականանետից[4]։

Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Խաչատրյանը Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու պարգևատրվել է՝

Հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության կողմից հայտարարված ամենամյա անվանական կրթաթոշակ[6]

Նրան է նվիրված «Կիմին» երգը (հեղինակ՝ Հասմիկ Բալյանի, Կատարող՝ Հայկ Մանուկյան )

  1. «Հուշ-երեկո՝ ԵՊԲՀ ուսանող Կիմ Խաչատրյանի հիշատակին» (en-US)։ 2021-03-20։ Վերցված է 2022-01-14 
  2. (hy-AM) Ձեզ բացակա չենք դնի․ Կիմ Սիմոնի Խաչատրյան, https://www.youtube.com/watch?v=TAaMkExJ4Sg, վերցված է 2022-01-14 
  3. «ՀՅԴ-ն ակտիվ պահեստազոր է հիմնում»։ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն (en-US)։ 2016-11-23։ Վերցված է 2022-01-14 
  4. (hy-AM) Գնում էինք օգնելու այն մարդկանց, ովքեր հողի, ջրի համար պատրաստ էին պայքարելու․ Հայկազ Հարությունյան, https://www.youtube.com/watch?v=OrdvBU3Hijk, վերցված է 2022-01-14 
  5. One Studio։ «ՈւՂԻՂ. ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի նահատակների պարգևատրման արարողությունը»։ m.yerkir.am (ամհարերեն)։ Վերցված է 2022-01-14 
  6. «ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ներկայացնում է հաղթողներին»։ yerkirmedia.am։ Վերցված է 2022-01-14 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]