Կիմբերլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիմբերլիտների կանաչավուն, կապտավուն, մանուշակագույն և դեղնադարչնագույն տեսակներ
Կիմբերլիտ հարավային Աֆրիկայում

Կիմբերլիտ, պինդ, փշրաքարանման (բրեկչիանման) կամ տուֆակերպ գերհիմքային մագմայական ապարներ։

Իր անվանումը ստացել է Հարավաֆրիկայան Հանրապետության հյուսիսային հրվանդանում գտնվող Քիմբեռլի (Kimberley) քաղաքից, որը թարգմանաբար նշանակում է մեծ փոս[1]։

Կազմված են սերպենտինացված օլիվինից, ֆլոգոպիտից, կարբոնատներից, պիրոպից, դիոպսիդից և այլ միներալներից։ Գոյություն ունեն կիմբերլիտների կանաչավուն, կապտավուն, մանուշակագույն և դեղնադարչնագույն տեսակներ։ Տեղակայվում են պայթման խողովակներում, որոնց անվանվում են կիմբերլիտային խողովակներ։ Հազվադեպ հանդիպում են դայկաների, սիլերի ձևով։ Տարածված են գլխավորապես հին պլատֆորմներում։ Կիմբերլիտները հիմնականում լինում են ձագարաձև, որոնք իրենցից ներկայացնում են ուղղահայաց տեղակայված ինտրուզիվ մարմիններ։ Կիմբերլիտների ելքերի մոտ 8–10 տոկոսը ալմաստաբեր է։ Իրենց ալմաստաբերության պատճառով կիմբերլիտներն արժանանում են չափազանց մեծ ուշադրության`չլինելով այնքան հազվադեպ:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմբերլիտները ձևավորվում են մանթիայի խորքում` 150-450մ խորություններում: Ունեն անոմալ կերպով հարստացված էկզոտիկ մագմայի կազմ (հարուստ CO2-ով) և բնորոշվում են ուժգին և արագ ժայթքումներով:

Կառուցվածքային հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմբերլիտների դասական ձագարաձև կառուցվածքը կիմբերլիտային մագմայում կոմպլեքս ինտրուզիվ պրոցեսների հետևանք է: Մագմայում CO2-ի հարաբերական պարունակությունը բարձր է(H2O-ինը ցածր) սրա շնորհիվ ստեղծված խորը պայթումնային եռման պրոցեսների պատճառով մեծ զանգվածներ հսկայական արագությամբ վեր են սլանում (Bergman,1987):

Մորֆոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմբերլիտային խողովակների մորֆոլոգիան և դասական ձագարաձևությունը ժայթքումնային դիատերմ (diaterm) (դիատրեմը հրաբխային խողովակ է, որը ձևավորվում է գազային պայթման հետևանքով) հրաբխականության արդյունք են, որի աղբյուր է հանդիսանում շատ մեծ խորություններում գտնվող մանթիան: Այս հրաբխային ժայթքումները ստեղծում են ապարների ուղղահայաց սյուներ, որոնք վեր են բարձրանում խորը մանթիայի պաշարներից: Մակերեսին մոտ 1.5-2կմ խորություններում մեծ ճնշման տակ գտնվող մագման պայթում է, ընդարձակվում` ձևավորելով կոնանման կամ սիլինդրանման դիատրեմ:

Միներալային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմբերլիտները պարունակում են միներալների տեսակներ, որոնց քիմիական կազմը մատնանշում է, որ նրանք ձևավորվել են մեծ ճնշման և բարձր ջերմաստիճանի պայմաններում` խորը մանթիայում: Այդ միներալներն են` Cr-ի դիոպսիդ, Cr սպինել (Chromium spinel) և պիրոպ գարնետ` հարուստ Cr-ով: Այս միներալները մնացած հրային ապարներում մեծամասամբ բացակայում են, սրա շնորհիվ էլ նրանց առկայությունը մատնանշում է կիմբերլիտների գոյության մասին:

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենսիլվանիայում հայտնի են Յուրայի հասակի 2 կիմբերլիտային դայկաներ` 1 Gates - Adah դայկան, 2. Dixonville-Ionoma դայկան: Աշխարհում հայտնի են 6400 կիմբերլիտային խողովակներ, սրանցից 900-ը դասակարգվում են, որպես ալմաստաբեր, և միայն 30-ն են տնտեսապես հետաքրքիր շահագործման համար (որպես ալմաստի հանքեր):


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սարգսյան Հ․ Հ․, Սարգսյան Ռ․ Հ․ Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական, ռուսերեն–հայերեն–անգլերեն, Եր․։ Երևանի համալս․ հրատ․, 2007, 627 էջ ISBN 978-5-8084-0875-3