Կիգինսկի Գ. Մինգաժևի անվան բաշկիրական ժողովրդական թատրոն
Կիգինսկի Գ. Մինգաժևի անվան բաշկիրական ժողովրդական թատրոն Ғималетдин Минһажев исемендәге Ҡыйғы башҡорт халыҡ театры | |
---|---|
Երկիր | Բաշկորտոստան |
Գտնվելու վայրը | գյուղ Վերխնիե Կիգի, Կիգինսկի շրջան, Բաշկորտոստան |
Հիմնադրման ամսաթիվ | 1934 |
Նախկին անվանումներ | Կիգինսկի կոլտնտեսային թատրոն |
55°24′36″ հս․ լ. 58°35′57″ ավ. ե.HGЯO |
Կիգինսկի Գ. Մինգաժևի անվան բաշկիրական ժողովրդական թատրոն (բաշկիրերեն՝ Ғималетдин Минһажев исемендәге Ҡыйғы башҡорт халыҡ театры), բաշկիրական ժողովրդական թատրոն, գտնվում է Բաշկորտոստանի Կիգինսկի շրջանի Վերխնիե Կիգի գյուղում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1934 թվականին որպես Կիգինսկի կոլտնտեսային թատրոն։ 1959 թվականին թատրոնն ստացել է «ժողովրդականի» կոչում, իսկ 1977 թվականին այն ստացել է Բաշկիրիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Գ. Մ. Մինգաժևի անունը։
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կադիր Դայանի «Таңсулпан»-ը («Տանսուլպան») թատրոնի առաջին ներկայացումն է։ Կիգինսկի բաշկիրական ժողովրդական թատրոնում բեմադրվել է ավելի քան 150 ներկայացում.
- «Аты барҙың дәрте бар» («Սերը տարիք չի հարցնում»), Ն. Գաիտբայ,
- «Ҡыҙ урлау» («Աղջկա առևանգումը»), Մ. Քարիմ,
- «Բաշմագիմ», Հ. Կ. Իբրահիմով,
- «Эх, Өфө ҡыҙҙары!» («Ախ, աղջիկներ»), Ի. Ա. Աբդուլին,
- «Ул ҡайтты» («Նա վերադարձավ»), Ա. Կ. Անտաբաև,
- «Ҡарлуғас» («Կարլուգաս») Բ. Բիկբայ,
- «Գնդակ», Դ. Սալիխով[1] և այլն։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովրդական թատրոնի կազմում աշխատել են Բ. Բ. Բիկմուհամեդովը, Մ. Գ. Իսլամովան, Բաշկիրիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչներ Մ. Գ. Բադամշինան և Մ. Գ. Լուկմանովը, Բաշկորտոստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Մ. Բ. Վալեևը, Ֆ. Բ. Հաբիբուլինը և ուրիշներ։ Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարն է եղել Ի. Իբրահիմովը։ Տարբեր ժամանակներ թատրոնը ղեկավարել են Բաշկորտոստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչներ Ռ. Ա. Կուտուպովը, Ռ. Ս. Սամիկովը և ուրիշներ։ Թատրոնի ներկայացումների գեղարվեստական ձևավորմամբ զբաղվել են Բաշկիրիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչներ Ե. Ա. Բելոուսովը, Կ. Գ. Հայֆուլինը, իսկ երաժշտական ձևավորմամբ` Բաշկիրիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Ս. Ա. Յարուլինը։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գյուղական դրամատիկական թատերախմբերի համառուսական դիտումերի դափնեկիր (Օրենբուրգ, 1964, 1967),
- Ժողովրդական թատրոնների համառուսական դիտումերի դափնեկիր (Չեբոկսարի, 1969),
- Գյուղական գեղարվեստական ինքնագործ խմբերի համառուսական դիտումերի դափնեկիր (Ուֆա, 1972),
- Ինքնագործ գեղարվեստական խմբերի համամիութենական դիտումերի դափնեկիր (Ուֆա, 1977, 1985),
- Ժողովրդական ստեղծագործ խմբերի համամիութենական փառատոնների դափնեկիր (Ուֆա, 1987),
- Թատերական արվեստի հանրապետական դիտումերի դափնեկիր (գյուղ Վերխնիե Կիգի, 1990),
- «Алтын тирмә-Ոսկե յուրթ» ժողովրդական թատրոնների փատառոնների դափնեկիր (գյուղ Կիրգիզ Միյակի, 1996, գյուղ Յանաուլ, 2005)։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիգինսկի Գ. Մինգաժևի անվան բաշկիրական ժողովրդական թատրոնին կից գործում է մանկական կրթական թատերախումբ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Фаткуллина А. Состоялась премьера спектакля. // «Наши Киги — Беҙҙең Ҡыйғы», апрель 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Отдел культуры Муниципального района Кигинский район