Կիգալիի բնական պատմության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիգալիի բնական պատմության թանգարան
ՏեսակԹանգարան
ԵրկիրՌուանդա
ՏեղագրությունՌուանդա Կիգալի, Ռուանդա
ՎայրԿիգալի
Մասն էՌուանդայի ազգային թանգարանների ինստիտուտ
ԺանրԲնական պատմության թանգարան
ՀասցեKN 90 Street, Kigali, Rwanda[1]
Հիմնադրվել է2006 և դեկտեմբեր 2004[2]
Քարտեզ
Քարտեզ

Կիգալիի բնական պատմության թանգարան (ռուանդ.՝ Ingoro y’Amateka Kamere; հայտնի է նաև «Կանդտայի տուն» անունով), թանգարան Ռուանդայի Կիգալի քաղաքում։ Այն պաշտոնապես բացվել է 2008 թվականին, այն տանը, որ պատկանում էր գերմանացի հայտնի բժիշկ և Աֆրկայի հետազոտող Ռիչարդ Քանդթին։ Թանգարանը հանդիսանում է Ռուանդայի ազգային թանգարանների ինստիտուտի ստորաբաժանումներից մեկը[3]։

Թանգարանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ Ռիչարդ Քանդթը 1908 թվականին հիմնադրեց Կիգալին, որպես Գերմանական արևելյան Աֆրիկայի վարչական կենտրոն։ 2008 թվականին, նույն այն տանը, որտեղ ժամանակին ապրել է գերմանացի բժիշկ և հետազոտողը, Ռուանդայի ազգային ինստիտուտը ստեղծեց թանգարանը, որը պետք էր ծանոթացներ այցելուներին Ռուանդայի բնական բազմազանությանը։

Թանգարանի հյուսիսային մասը նվիրված է Ռուանդայի կենդանական աշխարհին, հարավային թևը՝ երկրի հանքային ռեսուրսներին, իսկ արևմտյանը՝ Արևելյան Աֆրիկայի ճեղքվածք հովիտների երկրաբանական գործընթացներին։

Թանգարանը բաց է երկուշաբթիից ուրբաթ ժամը 9-ից մինչև 17-ը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://kandt-house-museum.business.site/
  2. https://museum.gov.rw/index.php?id=32&L=852
  3. «Natural History Museum-Kigali» (անգլերեն). Institute of National Museums of Rwanda. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  4. SEAN JONES (2012 թ․ հունիսի 29). «The Natural History Museum of Rwanda» (անգլերեն). Living in Kigali. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]