Կիբօրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիբօրգ (այլ կիրառումներ)
Նեյլ Հարբիսոնը Կիբօրգ ակտիվիստ է և Կիբօրգի հիմնադրամի նախագահը[1]

Կիբօրգ (հապավում, անգլ.՝ cybernetic organism՝ կիբերնետիկական օրգանիզմ), բժշկության մեջ կենսաբանակ օրգանիզմ, որի կազմում կան մեխանիկական կամ էլեկտրոնային բաղադրիչներ, մեքենա-մարդ հիբրիդ, որն անկարող է ապրել առանց մեխանիկական կամ էլեկտրոնային բաղադրիչների։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը ներկայացվել է Մենֆրեդ Ե. Կլայնսոնի և Նատան Ս. Կլինոմի կողմից 1960 թվականին։ Կիբօրգը մարդու ունակությունների հզորացում է՝ Երկրից դուրս ապրելու համար։ Այս հասկացությունը պատճառ է դառնում մտորումների՝ անհրաժեշտություն կա արդյո՞ք ավելի մտերիմ հարաբերություններ մարդու և մեքենայի միջև, քանի որ այդ դեպքում որոշ տիեզերական հետազոտությունները կդառնան իրականություն։ Այդ բժշկական սարքավորումների և էլեկտրոնային տվյալների մշակման սարքերի ստեղծողները Դինամիկ Մոդելավորումների լաբարատորիանների գլխավոր գիտնականներն են՝ Ռոկելնդ հիվանդանոցում, որը գտնվում է Նյու Յորքում։

  • 1987 «Ռոբոտ-Ոստիկան» ֆիլմ է Կիբօրգների մասին։
  • 1996 «Ռիբոֆանկ» գրքում Պոլլա Դի Ֆիլիպոն ունեցել է մի մտահղացում, որ այլընտանքային Կիբօրգները ապագայում կարող են կազմված լինել տրանսեգեներից, այսինքն՝ այդպիսիք կարող են լինել գենետիկորեն փոփոխված մարդիկ։
  • Բրյուս Ստերլինգի մոտ որպես այլընտրաքային Կիբօրգներ համարում են օմարներին, իսկ Կիբօրգների (մեխանիստների) և տրանսգեների (ձևավորողների) միջև գնում են պայքարներ։ Օրգանների փոխարինումը մեխանիկակական սարքերով (պրոտեզ, իմպլանտ) ստեղծում են պայմաններ, որ մարդիկ հետզհետե վեածվեն Կիբօրգների։ Տեխնիկայում մարդիկ ծրագրավորում են իրենք իրենց։

Իսկ ըստ Դոնա Խռավայի մտահղացումների, Կիբօրգը կարող է դառնալ բնական-մշակութային հակամարտություններից ազատավելու միջոց։ Նա այն կարծիքն է հայտնում, որ մարդկանց միջև գոյություն ունեցող հակամարտությունը կարող է հանգեցնել ավելի ու ավելի բարդ իրականության, և փորձում էր նոր ձևեր առաջարկել քաղաքական հակամարտությունների մշակման համար։ Այդ հասկացությունը կոչվում է «Կիբօրգի տեսություն»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. * Miah, Andy / Rich, Emma. The medicalization of cyberspace, Routledge (New York, 2008). p.130 ISBN 978-0-415-37622-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիբօրգ» հոդվածին։