Կիբերխոնդրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիբերխոնդրիա, հոգեկան խանգարում, որի հիմքում ընկած է ախտանշանների նկարագրությունը համացանցում փնտրելու միջոցով ախտանման (դիագնոզ) ինքնուրույն որոշումը։ Կիբերխոնդրիան հիպոխոնդրիայի տարատեսակ է[1][2]։

Փորձագետների գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ փորձագետներ կարծում են, որ հիվանդությունների մասին ինֆորմացիան՝ ստացված համացանցից, կարող է վախեր առաջացնել անգամ այն մարդկանց մոտ, ովքեր երբեք չեն տառապել կիբերխոնդրիայով[3]։

Ըստ Մայնցի համալսարանի հոգեբան Գաբի Բլեյխրդի՝ ժամանակակից աշխարհում հիպոխոնդրիան լայն տարածում է ստացել շնորհիվ համացանցի, քանի որ հենց այդտեղ կարելի է արագ և առանց ջանք գործադրելու գտնել մեծաքանակ ինֆորմացիա ցանկացած հիվանդության մասին[3]։

Նյու Յորքի կոլումբիական համալսարանի պրոֆեսոր Բրայեն Ֆալոնը, որը «կիբերխոնդրիա» եզրույթի հեղինակն է, առաջարկեց դասակարգել և անվանել բոլոր հիպոխոնդրիկներին կիբերխոնդրիկ, քանի որ այսօր մարդիկ զգալով անհանգստացնող ախտանշաններ, առաջին հերթին դրանք փնտրում են համացանցում[3]։

Բժշկության ներկայացուցիչներն ընդգծում են, որ այս խանգարումն այնքան էլ անվնաս չէ, քան առաջին հայացքից թվում է, որովհետև չնայած որ վախերն ու ախտանունները, որոնք մարդն ինքն իրեն աշտորոշում է հորինված են, սակայն մարդը զգում է իրական հոգեկան և ֆիզիկական ճնշվածություն և վախ դեպի մահը։ Այս խանգարումն առաջացնում է նաև սոցիալական խնդիրներ[3]։

Հիվանդության հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի նոյեմբերի 21-ին հրպարակվեցին հետազոտությունների արդյունքներ ըստ որոնց՝ այս հիվանդությունը Միացյալ Թագավորությունում հասել է մեծ մասշտաբների, քանի որ բրիտանացի համացանց օգտագործողների 65 %-ը, ախտորոշման և բուժման նպատակով, բժշկի հետ խորհրդատվության փոխարեն օգտագործել է համացանցը։ Մոտ 50 %-ը բժշկական ֆորումներում փնտրել են «համախոհներ»․ նման ախտնշաններով մարդկանց։ 46 %-ն այքան վստահ է եղել ախտանման հարցում, որ խորհրդակցելով դեղագործի հետ, ձեռք է բերել համապատասխան դեղանյութեր։ Միևնույն ժամանակ այս հետազոտությունը պարզել է, որ միայն 15 %-ի դեպքերում է համացանցի միջոցով հաստատված ախտանունը ճիշտ։

Կիբերխոնդրիայի ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագետներն առաջ են քաշել կիբերխոնդրիայի հետևյալ ախտանշանները․[4]

  • Հիվանդությունների մասին ինֆորմացիա ստանալու նպատակով համացանցի հաճախակի օգտագործումը
  • Ինքնազգացողության և սեփական առողջության մասին ավելորդ տագնապը
  • Բժշկական on-lin թեստերի պարբերական փնտրումը
  • Բժիշկների հանդեպ անվստահությունը և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ryen W. White, Eric Horvitz Experiences with Web Search on Medical Concerns and Self Diagnosis(անգլ.) // AMIA … Annual Symposium proceedings. AMIA Symposium : journal. — 2009. — С. 696—700. — ISSN 1942-597X. — PMID 20351943. Архивировано из первоисточника 21 Հունիսի 2018.(անգլ.)
  2. Эпоха киберхондрии. Пер. с англ. Н. Д. Фирсовой (2017).
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Интернет – разносчик заболеваний» (Учёные уверены and что Всемирная сеть вызывает настоящие физические болезни). «Взгляд». 2008 թ․ ապրիլի 7.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Сидоров В. «Зачем киберхондрикам кибер-хандра, или Сможет ли Интернет заменить врачей?». Слово о ПК и PC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]