Կիանիտ
Արտաքին տեսք
Կիանիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | Al₂OSiO₄ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 9.AF.15[1] |
Դանա դասակարգում | 52.2.2c.1 |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | տրիկլինային համակարգ |
Մոոսի կարծրություն | 7,5 և 4,5 |
Ենթակատեգորիա | nesosilicates? և ալյումասիլիկատներ |
Կիանիտ (հունարեն՝ κυ΄ανος — մուգ կապույտ), դիսթևն, միներալ։ Քիմիական կազմը՝ ։ Պարունակում է մինչև 63, 1% ։ Երբեմն խառնուրդների ձևով պարունակում է երկաթի կամ քրոմի օքսիդ։ Բյուրեղագիտական համակարգը տրիկլինային է։ Առաջացնում է սյունակավոր կամ թերթիկավոր բյուրեղներ և ագրեգատներ։ Գույնը՝ կանաչ-երկնագույնից մինչև կապտականաչ և դեղին, երբեմն անգույն է։ Կարծրությունը՝ բյուրեղի երկարությանը զուգահեռ՝ 5, 5, ուղղահայաց՝ 7, 0, խտությունը՝ 3650 կգ/մ³։ Կիանիտը հանդիպում է էկլոգիտներում, ամֆիբոլիտներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 397)։ |