Ալյումասիլիկատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
բյուրեղացանցի կառուցվածքը՝ [Si2O52-]n

Ալյումասիլիկատներ, ապար կազմող կարևորագույն միներալների ամենալայն տարածված խումբ։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում են սիլիցիումի և ալյումինի (հաճախ նաև այլ մետաղների) օքսիդներ։ Կազմում են երկրակեղևի հիմնական մասը։ Ալյումասիլիկատների խմբի մեջ մտնում են՝

[AlSi3O8-]n
  • դաշտային սպաթները,
  • ֆելդսպաթոիդները (նեֆելին, լեյցիտ և այլն),
  • ցեոլիտի,
  • սոդալիտի,
  • սկապոլիտի,
  • փայլարի
  • քլորիտի խմբերի միներալները։

Բնական գործոնների ազդեցությամբ (հիմնականում՝ CO2 և H2O) ալյումասիլիկատներ հողմահարվելով՝ առաջացնում են կավ, երբեմն էլ՝ բոքսիտ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյումասիլիկատներ լայնորեն տարածված են նաև ՀԽՍՀ-ում։ Բնական ալյումասիլիկատից բացի լայն կիրառություն ունեն արհեստական ալյումասիլիկատները, որպես իոնափոխանակիչներ, ադսրբենտներ, կատալիզատորներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 184 CC-BY-SA-icon-80x15.png