Կեսարիանի վանք
Կեսարիանի վանք հուն․՝ Μονή Καισαριανής | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | գրանցված հնագիտական տարածք Հունաստանում և protected building in Greece?[1] |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական ոճ | բյուզանդական |
Կառուցման սկիզբ | անհայտ |
Հիմնադրված | 11-րդ դար |
![]() | |
![]() | |
Կեսարիանի վանք (հուն․՝ Μονή Καισαριανής), միջնադարյան վանք և ճարտարապետական հուշարձան Հունաստանում՝ մայրաքաղաք Աթենքից 6 կմ արևմուտք։ Վանքը գտնվում է Իմիթոս լեռան ստորոտին՝ անտառային տեղանքում։
Կեսարիանի վանքի հարևանությամբ գտնվում է յուրահատուկ աղբյուր։ Հնում հավատում էին, որ աղբյուրի ջուրը բուժում է անպտղությունը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
5-6-րդ դարի ներկայիս եկեղեցու տեղում 11-րդ դարում կառուցվել է վանք։ Կրոնական կառույցը ըստ ավանդության կառուցվել է ինչ որ Կեսարի կողմից։ Հենց հիմնադրի անունից էլ վերցված է վանքի ներկայիս անվանումը։
Այն բանից հետո, երբ 1205 թվականին Աթենքը գրավվել է խաչակիրների կողմից, վանքը շարունակել է պահպանել իր արտոնությունները։ Կեսարի վանքը առավել հայտնի է եղել ուշ միջնադարում, երբ այստեղ ծառայում էին այնպիսի իմաստասերներ, ինչպիսիք են օրինակ Հեմիստ Պլիֆոնը և այլն։ 1456 թվականին Հունաստանում իհայտ եկան թուրքերը։ Վանքի պատմության թուրքական շրջանում այն ոչ միայն չի ավերվել, այլ նաև շարունակել է գոյություն ունենալ մեծ շուքով։
Վանքը առավել հայտնի է իր հարակից Սուրբ Աստվածածնի տաճարով, որը կառուցվել է 11-12-րդ դարերի դարասկզբին[2]։ Եկեղեցու գավիթը կառուցվել է 17-րդ դարում։
Տաճարի ներսի որմնանկարները կատարվել են 18-րդ դարում։ Ներկայումս հանդիսանում է թանգարան[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.arxaiologikoktimatologio.gov.gr/el/monuments_info?id=148060&type=Monument
- ↑ «Կեսարիանի վանքի նկարագիր»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-18-ին։ Վերցված է 2016-09-02
- ↑ «Տեղեկություններ Կեսարիանի վանքի մասին»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-16-ին։ Վերցված է 2016-09-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աթենյան վանքեր և վանական համալիրներ
- Կեսարիանի վանք և տաճար Archived 2021-05-18 at the Wayback Machine.
- Հիմունքային տեղեկություններ Կեսարիանի վանքի մասին
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կեսարիանի վանք կատեգորիայում։ |