Կեռնեխ արքայադուստր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեռնեխ արքայադուստր
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1896(1896-03-21)
ԾննդավայրSprague
Մահացել էդեկտեմբերի 2, 1987(1987-12-02) (91 տարեկան)
ԳերեզմանՌոդ Այլենդ
Մասնագիտությունպատմաբան
Պարգևներ և
մրցանակներ

«Կեռնեխ» արքայադուստր (անգլ.՝ Princess Red Wing, ծնյալ՝ Մարի Է. (Գլասկո) Կոնգդոն, մարտի 21, 1896(1896-03-21), Sprague - դեկտեմբերի 2, 1987(1987-12-02)), նարագանսետ և վամպանոագ ցեղերի ավագ, պատմաբան, բանահյուս և թանգարանի վարիչ։ Եղել է ամերիկյան հնդկացիական պատմության և մշակույթի փորձագետ ու մեկ անգամ կոչով դիմել է ՄԱԿ-ին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կեռնեխ» արքայադուստրը՝ Մարի Է․ Գլասկոն, ծնվել է 1896 թվականի մարտի 21-ին ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Սպրագու քաղաքում[1] Վալտեր և Հաննա Գլասկոների ընտանիքում։ Պատմել է, որ իր մայրը նախընտրել է իրեն կեռնեխ թռչնի պատվին «Կեռնեխ» արքայադուստր անվանել «իր առաքելությունը շնորհքով իրականացնելու» նպատակով[2][3]։ Մայրը պոկանոկետ ցեղից էր, հայրը՝ նարագանսետ։ Արքայադուստրն ազգակցական կապ է ունեցել ամերիկյան պատմության ականավոր հնդկացիների հետ, ինչպիսիք են՝ Ջորջ Վաշինգտոնի հետ կռված Սիմեոն Սիմոնսը և Մետակոմետը, ով առավել հայտնի է 1670-ական թվականներին Նոր Անգլիայի գաղութների դեմ Ֆիլիպ թագավորի պատերազմից։

Համահիմնադրել և խմբագրել է 1935-1936 թվականներին հրատարակված The Narragansett Dawn ամսագիրը։ 1945 թվականին դարձել է Նոր Անգլիայի ցեղային առաջնորդների խորհրդի «սքվո սաչեմը»՝ պաշտոն, որը նրան թույլ էր տալիս նախագահել սուրբ արարողություններն ու փառատոները[1]։ Նարագանսետ համայնքում հայտնի հեքիաթասաց էր ու կենդանի էր պահում իր ցեղի բանավոր ավանդույթները։ Նա պահպանել է իրենց պատմությունը՝ Ռոդ Այլենդում հիմնադրելով Տոմաքուագ հնդկացիական հուշահամալիր թանգարանը[2]։ 1947-1970 թվականների ընթացքում եղել է Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարության խոսնակի հետազոտական հանձնաժողովի անդամ։ 1975 թվականին Ռոդ-Այլենդի համալսարանը նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում։ 1978 թվականին նրան ներգրավել են Ռոդ-Այլենդի ժառանգության փառքի սրահում։

Ամուսնացել է Հորեյս Փիքի հետ․ ամուսինը մահացել է 1927 թվականին։ 1936 թվականին ամուսնացել է Դանիել Կոնգդոնի հետ․ մահացել է 1959 թվականին[4]։ Արքայադուստրը մահացել է 1987 թվականի դեկտեմբերի 2-ին 91 տարեկանում[1] և հուղարկավորվել Ռոդ Այլենսի Պասկոուգ համայնքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Cech, John. «Princess Redwing: Many Reasons, Many Thanksgivings». Christian Science Monitor.
  2. 2,0 2,1 Poon, Chris (2003 թ․ հուլիսի 12). «Princess Red Wing: Preserver of Native American Traditions». Providence Journal. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին – via Indian and Colonial Research Center on Facebook.
  3. John Cech. 1982. Princess Red Wing: Keeper of the Past. Children's Literature Volume 10 pp. 83-100
  4. «Obituary». Providence Journal. 1987 թ․ դեկտեմբերի 3 – via Library of Congress.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]