Կեպա Բլանկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Կեպա Բլանկո
Kepa.png
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 13, 1984(1984-01-13)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Մարբելյա, Málaga Province, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ

Կեպա Բլանկո Գոնսալես (կամ Կեպա, իսպ.՝ Kepa Blanco González, հունվարի 13, 1984(1984-01-13)[1], Մարբելյա, Málaga Province, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել «Սևիլյայում» և իսպանական մի շարք այլ ակումբներում։ Երկու անգամ նվաճել է ՈՒԵՖԱ գավաթը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեպան ծնվել է Մարբելյայում (Մալագա պրովինցիա)։ Լինելով «Սևիլյա» ակումբի սան՝ նա հիմնական թիմի կազմում մասնակցել է Պրիմերայի երկու խաղի 2004/05 մրցաշրջանում և իրեն դրսևորել որպես արժանի խաղացող հաջորդ երկու մրցաշրջանների համար, սակայն հիմնականում դուրս է եկել փոխարինման։

2006/07 մրցաշրջանում՝ նույնիսկ այն բանից հետո, երբ նա երեք գոլ է խփել «Լևանտե» ակումբի դարպասը լիգայի բացման խաղում[2] և ևս երեքը ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության հաղթական արշավում[3][4][5], նա արժանացել է մարզչի անբարյացակամ վերաբերմունքին և 2007 թվականի հունվարի 22-ին համաձայնել վարձավճարային հիմունքներով տեղափոխվել անգլիական «Վեստ Հեմ Յունայթեդ» մինչև մրցաշրջանի ավարտը՝ հետագա գնման հնարավորությամբ[6]։ Ութ օր անց նա գոլի հեղինակ է դարձել «Լիվերպուլի» դեմ խաղի 77-րդ րոպեին՝ խաղադաշտ դուրս գալուց 70 վայրկյան անց[7]։

2007 թվականի հուլիսին Կեպան քառամյա պայմանագիր է կնքել «Խետաֆե» ակումբի հետ, ընդ որում՝ «Սևիլյան» պահպանել է հաջորդ մրցաշրջանում խաղացողին գնելու առավելությունը[8]։ Նոր ակումբի կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Կեպան պարբերաբար խաղադաշտ է դուրս եկել ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության հանդիպումներում, ինչպես նաև գոլ է խփել հոկտեմբերի 21-ին «Մուրսիա» ակումբի հետ հաղթական խաղում, որն ավարտվել է 2։0 հաշվով, սակայն նույն խաղում հեռացվել է դաշտից կոպիտ խաղ ցուցաբերելու համար[9]։ Դրանից հետո նա հազվադեպ է դուրս եկել խաղադաշտ նույնիսկ Իսպանիայի գավաթի խաղարկության հանդիպումներում։

2010 թվականի օգոստոսի 5-ին Կեպան տեղափոխվել է «Ռեկրեատիվո», իսկ Ադրիան Կալունգան՝ այդ ակումբից տեղափոխվել է «Խետաֆե»[10]։ Ակումբում անցկացրած առաջին մրցաշրջանում Կեպան մասնակցել է թիմի 42 հանդիպումներից 19-ին, իսկ պայմանագրի ժամկետի ավարտից հետո հեռացել է ակումբից 2012 թվականի ապրիլին՝ վերջին մրցաշրջանում չմասնակցելով ոչ մի խաղի[11]։

Կեպան տեղափոխվել է երրորդ դիվիզիոնի «Գվադալախարա» ակումբ, որտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան՝ հազվադեպ դուրս գալով խաղադաշտ, իսկ նրա ակումբը դուրս է մնացել[12]։ Եվս մեկ մրցաշրջան առանց ակումբի անցկացնելուց հետո՝ 2014 թվականին, 30-ամյա Կեպան որոշել է ավարտել կարիերան։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Կեպան նշանակվել է «Սան Պեդրո» սիրողական ակումբի գլխավոր մարզչի օգնական[13]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա Սևիլյա
  • ՈՒԵՖԱ գավաթ – 2005-2006, 2006-2007
  • ՈՒԵՖԱ սուպերգավաթ – 2006
  • Իսպանիայի գավաթակիր – 2006-2007
Իսպանիա Իսպանիա (մինչև 23)
  • Միջերկրածովյան խաղեր – 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «FC Sevilla 4–0 Levante: Kepa hits three in rout»։ ESPN Soccernet։ 29 August 2006։ Վերցված է 4 May 2012 
  3. «El Sevilla inicia con éxito la defensa de la UEFA» [Sevilla starts UEFA defense successfully] (Spanish)։ El Mundo։ 14 September 2006։ Վերցված է 1 March 2014 
  4. «Paseo del Sevilla ante el Atromitos» [Sevilla walk in the park against Atromitos] (Spanish)։ El Mundo։ 28 September 2006։ Վերցված է 1 March 2014 
  5. «El Sevilla, clasificado» [Sevilla, qualified] (Spanish)։ UEFA.com։ 29 November 2006։ Վերցված է 1 March 2014 
  6. Kepa completes loan move from Sevilla Արխիվացված է Սեպտեմբեր 29, 2007 Wayback Machine-ի միջոցով:; West Ham's official website, 22 January 2007
  7. «West Ham 1–2 Liverpool»։ ESPN Soccernet։ 30 January 2007։ Վերցված է 4 May 2012 
  8. Getafe to get hands on Kepa; UEFA.com, 6 July 2007
  9. «El Polaris vence a su bestia negra y el Murcia cae derrotado ante el Getafe» [Polaris defeats nemesis and Murcia falls to Getafe] (Spanish)։ Reportero Digital։ 22 October 2007։ Վերցված է 12 October 2011 
  10. «Kepa Blanco nuevo delantero del Decano» [Kepa Blanco new forward of the Dean] (Spanish)։ Recreativo's official website։ 5 August 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 29 January 2012 
  11. «El delantero Kepa Blanco se desvincula del Recreativo» [Forward Kepa Blanco rescinds link with Recreativo] (Spanish)։ Ideal։ 18 April 2012։ Վերցված է 11 May 2012 
  12. «El Guadalajara confirma las bajas de Toño, Badía, Azkorra y Kepa» [Guadalajara confirms departures of Toño, Badía, Azkorra and Kepa] (Spanish)։ Marca։ 11 June 2013։ Վերցված է 20 February 2015 
  13. «Kepa Blanco se incorpora al cuerpo técnico del San Pedro» [Kepa Blanco adds to San Pedro's coaching staff] (Spanish)։ Marbella 24 Horas։ 17 July 2014։ Վերցված է 20 February 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]