Կենցաղային մետաղաիրերի կոմբինատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վաղարշապատի կենցաղային մետաղաիրերի կոմբինատ, խորհրդային շրջանում Հայաստանի տեղական արդյունաբերության նախարարության ձեռնարկությունների համախումբ։ Կազմակերպվել է 1977 թվականին։ Ներառել է Վաղարշապատի (գլխամասային, հիմնադրվել է 1968 թվականին) և Գյումրիի մետաղաիրերի (1956) գործարանները։

Կոմբինատը Ոսկուց, արծաթից, մելքիորից, չժանգոտվող պողպատից և պլաստմասսայից արտադրել է ճաշասպասք, խոհանոցային հավաքածու, ոսկերչական և կենցաղային այլ իրեր։

1977 թվականին թողարկել է 4,6 միլիոն խորհրդային ռուբլուն համարժեք արտադրանք։

Արտադրանքն իրացվել է ԽՍՀՄ-ում, ինչպես նաև առաքվել Չեխոսլովակիա և Լեհաստան։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 381