Կենսառիթմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կենսառիթմ (բիոռիթմ) (հուն․՝ βίος — bios, «կյանք»[1] և ῥυθμός — rhythmos, «ցանկացած կրկնվող շարժում, ռիթմ»[2]) — կենսաբանական երևույթների և գործընթացների բնույթի և ինտենսիվության պարբերաբար կրկնվող փոփոխություններն են։ Նրանք բնորոշ են կենդանի նյութին՝ կազմավորման բոլոր մակարդակներում՝ մոլեկուլայինից մինչև կենսոլորտային։ Հիմնական, ֆունդամենտալ գործընթաց են հանդիսանում կենդանի բնության մեջ։ Կենսաբանական ռիթմերի մի մասը հարաբերականորեն ինքնուրույն են (օրինակ, շնչառության, սրտի կծկումների հաճախությունը), մյուսները կապված են երկրաֆիզիկական ռիթմերին օրգանիզմների հարմարվելու կարողության հետ՝ օրական (օրինակ, բջիջների բաժանման, նյութափոխանակության ակտիվության, կենդանիների շարժողական ակտիվության տատանումները), մակընթացության և տեղատվության հետ կապված (օրինակ, ծովային փափկամարմինների խեցու բացվելն ու փակվելը), տարեկան (կենդանիների ակտիվության, բույսերի աճի և զարգացման և այլ)։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսառիթմերի գոյությունը մարդկանց հայտնի է դեռ վաղ ժամանակներից։

Դեռ Նոր Կտակարանում հրահանգներ են տրված ճիշտ կենսակերպի, սնման, հանգստի և ակտիվության փուլերի հերթագայության մասին։ Դրա մասին են գրել նաև հնադարի գիտնականները՝ Հիպոկրատ, Ավիցենա և ուրիշները։

Քրոնոկենսաբանության (գիտություն կենսառիթմերի մասին) հիմնադիր է համարվում գերմանացի բժիշկ Գուֆլենդ Քրիստոֆ Վիլհելմը, որը 1797 թվական]ին գործընկերների ուշադրությունը հրավիրեց կենսաբանության մեջ ռիթմիկ գործընթացների համապիտանիության (ունիվերսալության) վրա․ ամեն օր կյանքը կրկնվում է որոշակի ռիթմով, իսկ օրական ցիկլը, կապված իր առանցքի շուրջը Երկրի պտույտի հետ, կարգավորում է ողջ կենդանի նյութի կենսագործունեությունը՝ ներառյալ մարդու օրգանիզմը։ Այս ոլորտում առաջին գիտական հետազոտությունները սկսել են իրականացվել 20-րդ դարի սկզբին։ Ուսումնասիրություններ են կատարել ռուս գիտնական Պավլով Ի․ Պ․, Վերնադսկի Վ․ Ի․, Չիժևսկի Ա․ Լ․ և ուրիշներ։

20-րդ դարի վերջին կենդանի օրգանիզմների կենսաբանական գործընթացների ռիթմիկության փաստը համարվեց կենդանի նյութի հիմնական հատկություններից մեկը և կյանքի կազմակերպման էությունը։ Բայց մինչ վերջին ժամանակները կենսաբանական ռիթմերի բնույթն ու ողջ ֆիզիոլոգիական հատկությունները բացահայտված չեն, չնայած պարզ է, որ նրանք մեծ նշանակություն ունեն կենդանի օրգանիզմների կենսագործունեության գործընթացների կարգավորման գործում։ Այդ պատճառով էլ կենսառիթմերի ուսումնասիրումը իրենից ներկայացնում է տեղեկույթի հավաքագրման, վիճակագրության մեթոդներով հատկությունների և օրինաչափությունների հայտնաբերման գործընթաց։ Արդյունքում կենսառիթմերի մասին գիտության մեջ առաջացել են երկու գիտական ուղղություն՝ քրոնոկենսաբանություն և քրոնոբժշկություն։ Այս ոլորտում հիմանական աշխատանքներից կարելի է համարել քրոնոկենսաբան Ֆ․ Հալբերգի կողմից 1964 թվականին մշակված կենսաբանական ռիթմերի դասակարգումը։

Կենսաբանական ռիթմերի դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր հեղինակներ կենսառիթմերի դասակարգում են ըստ տարբեր մոտեցումների, կախված այն բանից, թե ինչ սկզբունքներ են հաշվի առնվում: Յու. Աշոֆը կենսառիթմերը դասակարգում է հետևյալ կերպ.

  • ըստ իրենց բնորոշ բնութագրիչների՝ ինչպիսին է հաճախությունը,
  • ըստ իրենց կենսաբանական համակարգերի,
  • ըստ ռիթմածին գործընթացի,
  • ըստ ռիթմի կատարած ֆունկցիայի և այլ:

Կյանքի ռիթմերը պայմանավորված են երկրագնդի իր առանցքի և Արեգակի շուրջ կատարած պտույտով: Կյանքի ռիթմերը լինում են 18-20 տեսակի՝ օրական, սեզոնային, կենսաբանական, ամսական, տիեզերական (կոսմիկական), որոնք տևում են վայրկյաններ, րոպեներ, ժամեր, օրեր, տարիներ:

Օրական (ցիրկադային) ռիթմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանիզմները հարմարվում են ցերեկային և գիշերային փոփոխություններին: Այս ռիթմերի մասին հայտնի է եղել դեռ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ: Արևելքի գիտնականներից մեկը նկատել է, որ եղջյուրածառի ճյուղերը ցերեկը դեպի վերև են, գիշերը՝ դեպի ներքև: Բայց այս երևույթի մասին գրառվում է միայն 1729 թվականին ֆրանսիացի աստղագետ Դ. Մերանի կողմից, որը, շուրջօրյա մթնեցնելով և լուսավորելով, փորձեր է կատարում բույսերի վրա: Օրական ռիթմերն ուսումնասիրվել են բոլոր կենդանի օրգանիզմների մոտ՝ մանրէներից մինչև մարդ: Մարդու ֆիզիոլոգիական ակտիվությունը նույնպես պարբերաբար փոխվում է օրվա ընթացքում: Մոտ 100 ֆիզիոլոգիական չափանիշներ ենթարկվում են օրական ցիկլին, օրինակ, սրտի կծկումները, շնչառության հաճախականությունը, հորմոնների սինթեզը, արյան ճնշումը, մարմնի ջերմաստիճանը և այլն:

Օրական ռիթմերն արտահայտվում են այն տեսակների մոտ, որոնց կյանքում գիշեր-ցերեկ փոխարինումներն ունեն էկոլոգիական նշանակություն[3]։

Տարեկան ռիթմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ռիթմերով օրգանիզմները հարմարվում են գոյության պայմանների սեզոնային փոփոխություններին, որոնք բնորոշ են բոլոր կենդանի օրգանիզմներին՝ բույսեր, կենդանիներ, սնկեր, բակտերիաներ:

Էկոլոգիական ռիթմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ռիթմերը շատ կայուն են տարբեր ֆիզիկական և քիմիական ազդեցությունների նկատմամբ և իրենց տևողությամբ: Էկոլոգիական ռիթմերը պահպանվում են նաև արտաքին միջավայրում համապատասխան ռիթմերի բացակայության դեպքում: Սա բացատրվում է ժամանակի մեջ օրգանիզմների կողմնորոշման հատկությամբ, որն անվանում ենք «կենսաբանական ժամացույց»: «Կենսաբանական ժամացույցի» հիմքում ընկած են բջիջներում ընթացող ֆիզիկաքիմիական գործընթացները (ԴՆԹ-ի կրկնապատկում, ՌՆԹ-ի սինթեզ և այլն) և արտաքին երկրաֆիզիկական գործոնները:

Մարդու օրգանիզմում կա մոտ 400 «կենսաբանական ժամացույց», որի խախտման դեպքում օրգանիզմը հիվանդանում է:

Ամսական ռիթմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսական ռիթմերը լինում են ՝

  1. Հուզական կամ էմոցիոնալ, որը տևում է 28 օր (14-ը դրական օրեր, 14-ը՝ բացասական),
  2. Ֆիզիկական կամ առնական, որը տևում է 23 օր (11.5-ը դրական օրեր, 11.5-ը՝ բացասական),
  3. Մտավոր կամ ինտելեկտուալ, որը տևում է 33 օր (16.5-ը դրական օրեր, 16.5-ը բացասական):

Դրական օրից բացասական օրվան անցումը ընդհանուր 1 օր է տևում, այդ օրը կոչվում է անցումային օր կամ զրոյական:

Հուզական ռիթմեր 28 օր Ֆիզիկական ռիթմեր 23 օր Մտավոր ռիթմեր 33 օր
դրական 13.5 11 16
անցումային 1 1 1
բացասական 13.5 11 16

Երբ տարվա մեջ այս երեք անցումային օրերի հանդիպման օրը կոչվում է կրիտիկական օր:

Տիեզերական ռիթմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ռիթմերը կապված են արևի ակտիվության հետ: Արևի հեռավորությունը Երկրից մոտ 150 մլն. կմ է: Արևային ամենակարճ ռիթմը 27 օր է, լինում է 11 տարի, 80 տարի, 170-180 տարի, 300 տարի և այլն: Ամենակարևոր ռիթմերը 11-ամյա ռիթմերն են, որոնք կապված են արևի ակտիվացման հետ:

Արևի վրա կան արևային բծեր, որոնք ունեն մոտ 5-6 կմ տրամագիծ (խաղաղ տարի), երբ ժայթքումներից այդ բծերը մեծանում են, ունենում են 10-15 հազար կմ տրամագիծ (ակտիվացման տարի): Այդ ժայթքումները 24-72 ժամ հետո հասնում են մթնոլորտ և փոխում մթնոլորտի քիմիական և ֆիզիկական բաղադրությունը: Դրանք «Z» ճառագայթներն են, որոնք անմիջականորեն ազդում են օրգանիզմի վրա: «Z» ճառագայթները հայտնաբերել է ռուս գիտնական Ա․ Լ․ Չիժևսկին:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Henry George Liddell, Robert Scott։ «βίος»։ A Greek-English Lexicon։ Perseus 
  2. Henry George Liddell, Robert Scott։ «ῥυθμός»։ A Greek-English Lexicon։ Perseus 
  3. http://lyna.info/biocircadies/