Քրոնոբժշկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրոնոբժշկություն, բժշկության բաժին, որտեղ օգտագործվում են քրոնոկենսաբանության շրջանակներում կիրառվող կենսաբանական ռիթմերի մասին պատկերացումները։

Քրոնոբժշկություն (ինչպես նաև քրոնոկենսաբանություն), միջգիտական հետազոտությունների երիտասարդ ճյուղ, որը գտնվում է կայացման փուլում։ Քրոնոբժշկության մեջ իրենց կիրառությունն են գտնում ժամանակային շարքերի մաթեմատիկական մշակման մեթոդները, որոնք օգտագործվում են օրգանիզմների ֆիզիոլոգիական գործընթացների ռիթմիկ դրսևորումների վերլուծության համար։

Քրոնոբժշկությունը հայտնվում է հետևյալ գիտությունների շփման տիրույթում՝ բժշկություն (հիվանդությունների ախտորոշում և բուժում), քրոնոկենսաբանություն (տեսական պատկերացումների մշակում) և մաթեմատիկա (ռիմիկ երևույթների մաթեմատիկական անալիզի մեթոդների մշակում)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Хронобиология и хрономедицина: Руководство / Под ред. Ф. И. Комарова. М.: Медицина, 1989. 400 с. (ռուս.)
  • Комаров Ф. И., Рапопорт С. И., Хронобиология и хрономедицина, М.: Триада-Х. 2000. 488 с.
  • Рапопорт С. И., Комаров С. И., Чибисов С. М., Роль проблемной комиссии «Хронобиология и хрономедицина» РАМН в развитии внутренней медицины (к 25-летию создания), «Клин. медицина», 2007, № 9, С.4-17.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]