Կենսաբանական մուտածին գործոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կենսաբանական մուտածին գործոններ, սրանց թվին են դասվում օտարածին (էկզոգեն) ԴՆԹ-ի մոլեկուլները, ինչպես նաև տարբեր վիրուսներ։ Օտարածին ԴՆԹ-ի մուտածին ազդեցությունը հայտնի է դեռևս նախորդ դարի կեսերից, երբ ցույց տրվեց, որ տարբեր կենդանի օրգանիզմներից անջատած ԴՆԹ-ի պատրաստուկների ներարկումը պտղաճանճի օրգանիզմ բերում է բազմաթիվ տեսանելի և նույնիսկ մահացու (լետալ) փոփոխությունների, որոնք բացառապես գենային մուտացիաների հետևանք էին։ Նման մուտացիաներին բնորոշ էր քրոմոսոմների որոշակի լոկուսների նկատմամբ դրսևորվող մեծ յուրահատկություն, այսինքն որոշ գեների մուտացիայի հաճախությունը մեծանում էր 2-3 կարգով։ Այս առումով օտարածին ԴՆԹ-ի հարուցած գենային մուտացիաներն էապես տարբերվում են այլ մուտածին գործոնների առաջացրած ազդեցությունից։ Համեմատաբար վերջերս հաստատվեց, որ մեծ թվով հայտնի մուտացիաների պատճառեն վիրուսները, հատկապես բակտերիաֆագերը։ Բազմանալով տիրոջ բջիջներում, վիրուսային մասնիկներն իրենց ԴՆԹ-ի կառուցվածքի մեջ են ներառում տիրոջ գեները, իսկ հաջորդ բջջի վարակման դեպքոմ՝ նրա մեջ ներմուծում օտարածին գեներ։