Jump to content

Կենշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենշի Տակահաշի
Շարք՝ Mortal Kombat
Առաջին անգամ
հայտնվել է՝
Mortal Kombat: Deadly Alliance (2002)
Հեղինակներ՝ Էդ Բուն
Ալլեն Դիտցիգ
Մարմնավորողներ՝ Նոա Ֆլեդեր[1]
Ազգություն՝ Ճապոնացի

Կենշի Տակահաշի, կերպար Midway Games-ի և NetherRealm StudiosMortal Kombat մարտական վիդեո​​խաղերի ֆրանշիզայում։ Նա իր դեբյուտը կատարել է Mortal Kombat:Deadly Alliance (2002) խաղում որպես կույր սրամարտիկ և հատուկ ջոկատայինների աշխատակից։ Բացի իր սրի հմտություններից, նա ունի տելեկինետիկ կարողություններ։

Խաղերից դուրս Կենշին հայտնվել է թեմային վերաբերող տարբեր լրատվամիջոցներում, այդ թվում՝ կոմիքսներում և 2011 թվականի Mortal Kombat Legacy վեբ-սերիալում և ներկայացված է 2022 թվականի Մորտալ Կոմբատի լեգեդներ. Ձյունե կուրություն անիմացիոն ֆիլմում։

Դիզայն և գեյմփլեյ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Mortal Kombat: Deadly Alliance կերպարների դիզայներ Ալեն Դիցիգի առաջին էսքիզներում կերպարը կոչվում էր «Կենշի» («սրամարտիկ»)[2] և նկարագրված է որպես «ոգիների որսորդ»[3]։ Կենշին ի սկզբանե կոչվել է «Կույր Գի»[4], որը փոխվել է «Կույր Կենշիի»՝ նախքան վերջնական անունը որոշելը։ Խաղի համահեղինակ Էդ Բունն ասել է, որ ինքը Կենշիին ներառել է 2011 թվականին արտադրված խաղում, քանի որ հենց ինքը և խաղի մշակողներից շատերը Կենշիի կերպարի երկրպագուներն էին[5]։ Mortal Kombat X-ի համար դիզայներ Սոլոմոն Գայտանը ոգեշնչվել է սամուրայների և նինջաների արտաքին տեսքից՝ Կենշիի զրահը նախագծելիս և «փորձել է այն ավելի նինջայական ստեղծել», «քանի որ սամուրային չափազանց շատ նմանվելու դեպքում նա կոպիտ և տարօրինակ տեսք կունենար»։ Հերոսի վերջնական տեսքի ստեղծումը ավարտվեց մեկ շաբաթվա ընթացքում NetherRealm Studios դիզայնի բաժնի կողմից կատարված որոշ փոփոխություններով[6]։

Կենշին մտադրված էր որ պետք է փոխարինի Էրմակին որպես «Mortal Kombat» շարքի հերոս, ով օգտագործում է հոգեկինետիկ ունակություններ։ Նրա համար ավելացվեց ֆիզիկական զենք՝ թուր, որում նա մասամբ ներդնում էր իր ուժերը, ինչը որ Բունը բացատրեց, արվել է իր կուրությունը փոխհատուցելու և նրան Mortal Kombat:Deadly Alliance խաղի «ամենաուժեղ» կերպարներից մեկը դարձնելու նպատակով[7]։ Կենշին հարձակվելուց ստեղծում է ժամանակավոր հոգեկան պատկեր, որը հարձակվում է հակառակորդների վրա, նախ՝ իր կլոնին 2011 թվականի խաղում, դևին Mortal Kombat X-ում և «նախնու» ոգին Mortal Kombat 1-ում[4][8]։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Mortal Kombat խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնված որպես մարտիկ՝ Կենշի Տակահաշին թափառում էր Երկրում՝ արժանի մրցակցության փնտրտուքների մեջ՝ հաղթելով իր բոլոր հակառակորդներին պարզապես իր հպարտությունը բարձրացնելու նպատակով։ Նա հանդիպում է Սոն անունով մի մարդու, ով նրան տանում է Սենտո հնագույն թրի ենթադրյալ վայրը՝ գերեզմանատուն։ Երբ Կենշին բացում է գերեզմանը, բանտարկված հոգիների կենտրոնացումը անմիջապես կուրացնում է նրան, և «Սոնը» բացահայտվում է որպես չար կախարդ Շան Ցուն, ով կլանում է հոգիները և թողնում Կենշիին այնտեղ մահանալու։ Սրի մեջ գտնվող Կենշիի նախնիները ոգիները տելեպատիկորեն առաջնորդում են Կենշին գերեզմանից, և Կենշին դրանից հետո կենտրոնանում է իր զգայարանները վերականգնելու և Շան Ցունին փնտրելու վրա[9]։

«Mortal Kombat. Deadly Alliance» (2002 թ.) խաղում Կենշին հավաքագրվում է Հատուկ ուժերի կողմից՝ օգնելու գտնել կորած անդամ Սայրեքսին Արտաքին Աշխարհում։ Իր որոնումների ընթացքում Կենշին հանդիպում է Էրմակին՝ Արտաքին Աշխարհի կայսր Շաո Կանի հարկադիր կատարողին, ով դեռևս գտնվում էր նրա վերահսկողության տակ՝ չնայած Կանի ենթադրյալ սպանությանը ՇանգՑունի և Քուան Չիի մահաբեր դաշինքի կողմից[10]։ Խղճահարությունից դրդվելով՝ Կենշին ազատում է Էրմակին Կանի վերահսկողությունից, իսկ Էրմակը ի պատասխան ուժեղացնում է Կենշիի տելեկինետիկ ուժերը։ Կենշիի որսը Շան Ցունի նկատմամբ խափանվում է Կարմիր վիշապի կլանի կողմից, որը ոչնչացնում է Հատուկ ուժերի շտաբը և ուղարկում Մավադոյին որպեսզի սպանի Կենշիին, իսկ Մավադոն հաղթում է Կենշիին մարտում, սակայն չի սպանում նրան և թողնում է նրան, որ մեռնի[11]։

Կենշին դաշնակցում է Սաբ-Զիրոյի հետ Mortal Kombat. Deception (2004) խաղում, և երբ նրանք փորձում են վերադառնալ Երկիր, նրանք բախվում են Հոտարուի հետ, որը չեզոք, բայց խիստ պահապան է Սեյդոյի թագավորությունից, ով հավատարմություն է խոստացել Վիշապ թագավոր Օնագային և հետապնդում է Սաբ-Զիրոյին[12][13]։

Նա միանում է Երկրի հերոսներին Mortal Kombat: Armageddon (2006) խաղում պատմության բացման կինեմատոգրաֆիկ հաջորդականության մեջ։ Երկրի հերոսները կռվում էին տարերային Բլեյզի ուժի համար։ Երբ Շան Ցունը սպանվում է Օնագայի կողմից, Կենշին ավարտում է իր վրեժխնդրության ճանապարհը և վերադառնում Երկիր, որտեղ վերացնում է մի քանի հանցավոր կազմակերպություններ։ Այնուհետև նա միանում է Ջոնի Քեյջի հերոսների խմբին, ովքեր կռվում են նախկին Երեց Աստծո՝ Շիննոկի դեմ[14]։

2011 թվականի Mortal Kombat խաղում, որը հաջորդում է առաջին երեք խաղերին, Կենշին ներառված չէ խաղի սյուժեում, սակայն նա հասանելի է խաղացողներին որպես ներբեռնվող կերպար (DLC)։

Կենշին Հատուկ Նշանակության Ստորաբաժանման խորհրդատու է, որը գլխավորում է Երկրի պաշտպանությունը Շիննոկի և Քուան Չիի ուժերի դեմ Mortal Kombat X (2015) խաղում[15], և մինչ խաղի իրադարձությունները, նա ամուսնանում է թայ-ամերիկուհի Սուչին անունով մի կնոջ հետ, և նրանք ունենում են Տակեդա անունով որդի[16]։ Այնուամենայնիվ, նրա կինը սպանվում է Կարմիր Վիշապի կլանի կողմից Կենշիին հետապնդելու ժամանակ, ինչը հանգեցնում է նրան, որ Կենշին թողնում է Տակեդային Հանզո Հաշաշիի խնամքի տակ՝ և՛ մարզումների, և՛ երիտասարդի պաշտպանության համար[17]։ Կենշին վերամիավորվում է չափահաս Տակեդայի հետ, ով նույնպես Հատուկ Նշանակության Ջոկատի մաս է կազմում, և նրանց հարաբերությունները սկզբում սրվում բայց նրանք հետագայում հաշտվում են, և Կենշին վարժեցնում է Տակեդային և սովորեցնում է նրան օգտագործե իր տելեպատիկ ունակությունները[18]։ Չնայած Երկրի հերոսներին հաջողվում է հաղթել Շիննոկին, Կենշին պարտվում է ճակատամարտի ընթացքում, և իր ճակատագիրը դեպքերից հետո անհայտ է մնում։

Նրա դիակը հայտնվում է Mortal Kombat 11-ի կրիպտում, որտեղ նա սպանած է դևի կողմից՝ իր իսկ սրով։ Նրա աչքի կարմիր կապանը կարելի է վերցնել՝ ուրվականների ռեժիմն ակտիվացնելու համար։

Mortal Kombat 1 (2023) խաղում Կենշին յակուձայի բարեփոխված անդամ է և Թաիրա (հետագայում՝ Տակահաշի) կլանի հետնորդը, որը միացել էր Բակուտոյին նրանց պաշտպանության համար, և նա ցանկանում է ձեռք է բերել կլանի կորցրած ժառանգական թուրը՝ Սենտոն, որը կազատի իր կլանը յակուձայի ձեռքից։ Այնուամենայնիվ, թուրն որպես հուշ է պատկանում դերասան Ջոնի Քեյջին, և Կենշին ներխուժում է նրա առանձնատուն՝ վերցնելու այն, բայց կռվում պարտվում է։ Նրանք հավաքագրվում են Երկրի պաշտպան Լյու Կանի կողմից՝ պաշտպանելու իրենց թագավորությունը Mortal Kombat մրցաշարում,[19] բայց այն բանից հետո, երբ Ռեյդենը ընտրվում է որպես Լյու Կանի չեմպիոն, Կենշին և Քեյջը ուղարկվում են Արտաքին Աշխարհ՝ ձերբակալելու Շան Ցունին հարցաքննության համար, և նրանք ներթափանցում են նրա լաբորատորիա, որտեղ նրանք կարծում են, որ նա վարակում է Միլինային մուտացիոն հիվանդությամբ[20]։ Նրան փրկելու փորձի ժամանակ՝ չիմանալով, որ Միլինան վարակված է, Կենշին կուրանում է այն բանից հետո, երբ փրկում է Քեյջին Միլինայի հարձակումից, և վերջինս սայիներով հարվածում է նրա երկու աչքերին,[21], և լաբորատորիայից դուրս գալուց հետո Քեյջը Սենտոն նվիրում է Կենշիին որպես փոխհատուցում՝ նրա կյանքը փրկելու համար[22]։ Կենշին օգնում է Լյու Կանին փրկել ինչպես Երկիրը, այնպես էլ Արտաքին աշխարհը Շան Ցունի և Քուան Չիի ուժերից, որից հետո նա կենտրոնանում է իր կլանի վերակենդանացման վրա[23]։ Տակեդան, ով խաղի պատմության մեջ ներկա չէ, այժմ Կենշիի զարմիկն է և նաև յակուձայի անդամ է, ով փորձում է սպանել Կենշիին, բայց ծանր վիրավորվում է նրանց կռվի ժամանակ։ Նրա կապը Շիրայ Րյու կլանի հետ այս ժամանակագրության մեջ այն է, որ կլանը վերցնում է նրան նրա վնասվածքները բուժելու համար, բայց Կենշին հրաժարվում է ազատ արձակել նրան այն վախի պատճառով, որ Յակուզան կսպանի Տակեդային իր անհաջողության համար։ Տակեդան սկզբում փորձում է փախչել, բայց սկսում է գնահատել Շիրայ Րյուի նվիրվածությունը Երկրի ներսում չարի դեմ պայքարին, որը տարբերվում է իր սեփական ապրելակերպից[24]։

Կենշին հայտնվում է Mortal Kombat. Legacy վեբ-սերիալի 2013 թվականի երկրորդ սեզոնի երկու դրվագներում, որոնցում նրա ծագումը տարբերվում է խաղերից։ նա սկզբում ռոնին է ֆեոդալական Ճապոնիայում, ով փրկում է ծեր ճանապարհորդին ավազակներից, իսկ ճանապարհորդը տեղեկացնում էԿՔենշիին Շաո Կանի կողմից ստեղծված «Սենտոյի սրի» մասին, որը հսկվում է դիվային Էրմակի կողմից; Կենշիին հաջողվում է ձեռք բերել զենքը, բայց այդ ընթացքում Էրմակը կուրացնում է նրան։ Նրանք այնուհետև կռվում են Mortal Kombat մրցաշարում՝ սրին տիրանալու համար, նախքան Կենշին դրանով սպանում է Էրմակին[25]։ Կենշիին մարմնավորել է մարտարվեստի վարպետ Դեն Սաութուորթը[26]։

DC Comics-ի 2015 թվականի Mortal Kombat X: Blood Ties մինի սերիալի առաջին թողարկումում Կենշին և երիտասարդ Տակեդան հարձակման են ենթարկվում Կարմիր Վիշապի կլանի կողմից, մինչև որ նրանց փրկում է Հանզո Հաշաշին, ով իր հետ է տանում Տակեդային՝ իրեն պաշտպանելու և մարզելու համար։ Տակեդան միանում է Հանզոյի Շիրայ Րյու կլանին[27][28]։

Կենշին 2022 թվականի Մորտալ Կոմբատի լեգեդներ. Ձյունե կուրություն անիմացիոն ֆիլմի գլխավոր հերոսն է, և կկերպարին հնչյունավորել է Մենի Ջասինտոն[29]։ Ֆիլմի պատմության մեջ, որը տեղի է ունենում հետապոկալիպտիկ Երկրի վրա, նա պատկերված է որպես երիտասարդ մարտիկ, որին վարժեցրել է տարեց Սաբ-Զիրոն՝ Կանոյի «Սև վիշապի» կլանը հաղթելու նպատակով։ Ֆիլմում նա նույնպես կուրացված է Շան Ցունի կողմից[30]։


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. @JeamWSR (June 9, 2023). «Mortal Kombat 1 🐉This is the actor who will play Kenshi in MK 1, Noah Fleder» (Թվիթ) – via Թվիթթեր.
  2. «Kenshi». Nihongo Master. Վերցված է April 30, 2024-ին.
  3. Ditzig, Allen. «Kenshi concept art». ditzig.com. Արխիվացված է օրիգինալից December 3, 2013-ին. Վերցված է November 27, 2013-ին.
  4. 4,0 4,1 Rousseau, Michael (July 6, 2011). «Mortal Kombat DLC Breakdown: Kenshi». VentureBeat. Արխիվացված օրիգինալից April 21, 2024-ին. Վերցված է June 30, 2014-ին.
  5. Shulman, Sid (July 22, 2011). «Ed Boon Talks Freddy Krueger in Mortal Kombat, Secret Origins of DLC Characters». PlayStation.Blog. Արխիվացված օրիգինալից March 31, 2014-ին. Վերցված է February 9, 2014-ին.
  6. Gaitan, Solomon (2015). «Mortal Kombat X – Kenshi». ArtStation.com. Վերցված է April 30, 2024-ին.
  7. Midway Games (22 January 2014). «Mortal Kombat Deception: Kenshi Trading Card». Վերցված է April 27, 2024-ին – via YouTube.
  8. Parmer, Seth (September 27, 2023). «Mortal Kombat 1: Kenshi Guide». TheGamer. Վերցված է April 28, 2024-ին.
  9. Rousseau, Michael (July 6, 2011). «Mortal Kombat DLC Breakdown: Kenshi». VentureBeat. Վերցված է January 2, 2012-ին.
  10. «Mortal Kombat: Deadly Alliance». 2002. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |developer= ignored (օգնություն); Unknown parameter |level= ignored (օգնություն)
  11. «Mortal Kombat: Deadly Alliance». Midway Games. 2002. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |developer= ignored (օգնություն); Unknown parameter |level= ignored (օգնություն)
  12. «Mortal Kombat: Deception». Midway Games. 2004. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |developer= ignored (օգնություն); Unknown parameter |level= ignored (օգնություն)
  13. «Mortal Kombat: Deception». Midway Games. 2004. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |developer= ignored (օգնություն); Unknown parameter |level= ignored (օգնություն)
  14. «Mortal Kombat: Armageddon». Midway Games. 2006. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Text "Kenshi biography" ignored (օգնություն)
  15. Dunsmore, Kevin (March 12, 2015). «Hands-on with Mortal Kombat X's Story, Johnny Cage and Kenshi». Hardcore Gamer. Վերցված է May 24, 2024-ին.
  16. «Mortal Kombat X». Warner Bros. Games. 2015. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |developer= ignored (օգնություն); Unknown parameter |level= ignored (օգնություն)
  17. «Mortal Kombat X». Warner Bros. Games. 2015. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |developer= ignored (օգնություն); Unknown parameter |level= ignored (օգնություն)
  18. «Mortal Kombat X». Warner Bros. Games. 2011. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |developer= ignored (օգնություն); Unknown parameter |level= ignored (օգնություն)
  19. «Mortal Kombat 1». Warner Bros. Games. 2023. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |developer= ignored (օգնություն); Unknown parameter |level= ignored (օգնություն)
  20. Matadeen, Renaldo (September 1, 2023). «Mortal Kombat 1 Proves Kung Lao Doesn't Need to Be Earthrealm's Champion to Succeed». CBR. Վերցված է May 24, 2024-ին.
  21. «Mortal Kombat 1». Warner Bros. Games. 2023. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |developer= ignored (օգնություն); Unknown parameter |level= ignored (օգնություն)
  22. «Mortal Kombat 1». Warner Bros. Games. 2023. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |developer= ignored (օգնություն); Unknown parameter |level= ignored (օգնություն)
  23. «Mortal Kombat 1». Warner Bros. Games. 2023. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |developer= ignored (օգնություն); Unknown parameter |level= ignored (օգնություն)
  24. Blake, Vikki (July 15, 2024). «Here's our first look at Mortal Kombat 1's upcoming DLC fighter, Takeda Takahashi». Eurogamer. Gamer Network. Վերցված է July 26, 2024-ին.
  25. Kevin Tancharoen (director) (2013). Mortal Kombat Legacy II (Web series). Warner Bros. Interactive Entertainment. (Episodes 4 & 5: "Kenshi's Origin" and "Kenshi Encounters Ermac")
  26. Nguyen, John (June 21, 2013). «Interview with Dan Southworth from Mortal Kombat: Legacy 2». Nerd Reactor. Արխիվացված է օրիգինալից June 24, 2013-ին. Վերցված է June 26, 2014-ին.
  27. Shawn Kittelsen (w). Mortal Kombat X: Blood Ties 1 (April 14, 2015), DC Comics, 1401257089
  28. Yehl, Joshua (January 6, 2015). «Mortal Kombat X Comic Will Reveal Origins of Kotal Kahn, D'Vorah and Other New Characters». IGN.com. Արխիվացված օրիգինալից February 12, 2015-ին. Վերցված է February 11, 2015-ին.
  29. «Mortal Kombat Legends: Snow Blind Voice Cast and Plot Details Revealed». IGN. 3 August 2022. Արխիվացված օրիգինալից 2022-09-29-ին. Վերցված է 2022-08-04-ին.
  30. Vincent, Brittany (October 5, 2022). «Mortal Kombat Legends: Snow Blind Review». IGN. Ziff Davis. Արխիվացված օրիգինալից October 6, 2022-ին. Վերցված է November 4, 2022-ին.