Կենձի Միցամոտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կենձի Միցամոտո
ճապ.՝ 宮本顕治
Kenji Miyamoto.jpg
Ծնվել էհոկտեմբերի 17, 1908(1908-10-17)[1]
ԾննդավայրHikari, Յամագուտի, Ճապոնիա
Մահացել էհուլիսի 18, 2007(2007-07-18)[2][1] (98 տարեկանում)
Մահվան վայրՏոկիո, Տոկիո, Ճապոնիա
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
ԿրթությունՏոկիոյի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրական քննադատ
ԱմուսինYuriko Miyamoto? և Sueko Ōmori?
Զբաղեցրած պաշտոններՃապոնիայի Խորհրդարանի անդամ
Քաղաքական կուսակցությունՃապոնիայի կոմունիստական կուսակցություն
Kenji Miyamoto (politician) Վիքիպահեստում

Կենձի Միցամոտո (ճապ.՝ 宮本顕治;, հոկտեմբերի 17, 1908(1908-10-17)[1], Hikari, Յամագուտի, Ճապոնիա - հուլիսի 18, 2007(2007-07-18)[2][1], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի կոմունիստական շարժման գործիչ։ Ճապոնիայի կոմկուսի (ՃԿԿ) անդամ 1931 թվականից։

Ավարտել է (1932) Տոկիոյի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1930-1932 թվականներին մասնակցել է ուսանողական շարժումներին։ 1932 թվականին աշխատել է ՃԿԿ ԿԿ պրոպագանդայի և ագիտացիայի բաժնում։ 1933 թվականին ընտրվել է ՃԿԿ ԿԿ, ԿԿ քարտուղարության և քաղբյուրոյի անդամ։ 1933-1945 թվականներին եղել է բանտարկության մեջ։ 1945 թվականից ՃԿԿ ԿԿ, 1946 թվականից՝ քաղբյուրոյի (1955 թվականից՝ Նախագահության) անդամ։ 1946-1949 թվականներին՝ ՃԿԿ տեսական օրգան «Ձենեյ» ամսագրի խմբագիր։ 1947-1950 թվականներին՝ կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի նախագահ։ 1955-1958 թվականներին ՃԿԿ ԿԿ քարտուղար, «Ակահատա» թերթի գլխավոր խմբագիր (մինչև 1957 թվականը)։ 1958-1970 թվականներին՝ ՃԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար, 1964 թվականից՝ Նախագահության մշտական բյուրոյի անդամ, 1970 թվականից՝ ՃԿԿ ԿԿ Նախագահության նախագահ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 552 CC-BY-SA-icon-80x15.png