Jump to content

Կենդանիների լեյկոզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենդանիների լեյկոզներ, սպիտակարյունություն, հեմոբլաստոզներ, արյունաստեղծման համակարգի ուռուցքային հիվանդություններ, բնորոշվում են արյունաստեղծման խանգարումներով, որոնք դրևսորվում են չհասունացած ախտաբանական արյունաստեղծ (լեյկոզային) բջիջների համակարգային բազմացմամբ, ինչպես բուն արյունաստեղծ, այնպես էլ այլ օրգաններում ու համակարգերում։ Գյուղատնտեսական կենդանիներից առավել հաճախ հիվանդանում են խոշոր եղջերավոր կենդանիները, թռչուններից՝ հավերը։ Անասնապահությանն առավել մեծ վնաս են հասցնում եղջերավոր կենդանիների տեղաճարակային լեյկոզը (լիմֆոլեյկոզ) և թռչունների լեյկոզները, որոնց հարուցիչները Retraviridae ընտանիքի օնկորնավիրուսներն են (դրանց զարգացման համար մեծ նշանակություն ունեն գենետիկ գործոններն ու օրգանիզմի իմունաբանական վիճակը)։ Մարդկանց և գյուղատնտեսական կենդանիների լեյկոզով հիվանդացության միջև ուղղակի կախվածություն հայտնաբերված չէ։

Կենդանիների լեյկոզների զարգացումը կարող է կապված լինել ֆիզիկական (ճառագայթում) և քիմիական գործոնների ազդեցության հետ։ Կենդանիների լեյկոզները կարող են տևել երկար (ամիսներ և տարիներ)՝ հաճախ առանց կլինիական ախտանշանների։ Ոչ լիաժեք բջիջների ուռուցքանման տարաճումները և լեյկոզային ներսփռումը (ինֆիլտրացում) տարբեր օրգանների մեջ (ավշահանգույցների, փայծաղի, լյարդի մեծացում) հանգեցնում են ընդհանուր թունաորման և օրգանիզմի հյուծման, ախտահարված օրգանների և համակարգերի ֆունկցիաների խանգարման։

Ախտորոշում են արյան հետազոտության տվյալների (արյան մեջ լեյկոցիտների, առավելապես լիմֆոիդային և միելոիդային ծագման, քանակի ավելացման, լիմֆոցիտների պարունակության շատացման), ախտաբանաանատոմական և հյուսվածաբանական փոփոխությունների, վիրուսի կամ հակամարմնի հայտնաբերման (խոշոր եղջերավոր կենդանիների տեղաճարակային լեյկոզ, հավերի լեյկոզ) հիման վրա։

Բուժում, կանխարգելում և պայքարի միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը համարվում է ոչ լիարժեք։

Հիվանդության ապահով տնտեսություններ ներբերման կանխում, անապահով տնտեսություններում հիվանդ կենդանիների բուժում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։