Կենգու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կենգու
Տեսակfictional kangaroo?, մարդակերպ կերպար և գրական հերոս
ՀեղինակԱլան Ալեքսանդր Միլն
Ներկայացված էԳրքեր Վինի Թուխի մասին
Սեռիգական
Բնակության վայրՀարյուր հեկտարանոց անտառ
ԵրեխաներRoo

Կենգու (անգլ.՝ Kanga), Ալան Միլնի «Վինի Թուխ» (1926) և «Տունը Թուխյան անտառեզրին» (1928)[1] գրքերի կերպար, էգ կենգուրու, Ճստիկ Ռուի մայրը։ Միլնի գրքերի անգլերեն տարբերակում իգական սեռի միակ կերպարն է[2]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոֆեր Ռոբինի խաղալիքները (ներքևից՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ)՝ Վագր, Կենգու, Իա-Իա և Դնչիկ, Նյու Յորքի հանրային գրադարան

Վինի Թուխի գրքերի մյուս հերոսների նման Կենգուի կերպարը նույնպես կապված է այն խաղալիքի հետ, որը նվիրվել է Միլնի որդուն՝ Քրիստոֆեր Ռոբինին վաղ մանկության տարիներին: Ընդ որում, Միլնը նշել է, որ որդու մոտ արջի (ապագա Վինի Թուխ), իշուկի (Իա-Իա) և խոզուկի (Դնչիկ) հայտնվելուց հետո, որոնք նրան նվիրել էին տարբեր մարդիկ տարբեր ժամանակներում, վագրն ու կենգուրուն ձեռք են բերվել արդեն ոչ միայն երեխային ուրախություն պատճառելու, այլև դրանց «գրական հնարավորությունների» համար[3]:

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս կերպարների հետ փոխհարաբերություններում Կենգուն զբաղեցնում է մոր դերը. նրա խնդիրները, ի տարբերություն իմաստուն Բուի, բոլորովին գործնական են: Օրինակ՝ նա կշտամբում է Բուին նրա տանը տիրող անկարգության պատճառով: Ընտանեկան գործերով տարվածության պատճառով, ինչով նա տարբերվում է Ճագարից, Կենգուն հաճախ շատ հեռու է գնում՝ լինելով գրքի միակ կերպարը, որը պատիժներ է կիրառում. նա Ռուին լողացնում է սառը ջրով՝ զգուշանալով, որ նա չդառնա «փոքրիկ ու թույլ, ինչպես Դնչիկը», լվանում է նրա երեսը օճառով և տալիս զզվելի դեղ: Իզուր չէ, որ Քրիստոֆեր Ռոբինը նրան համարում է «ամենակատաղի գազաններից» մեկը[4]: Դնչիկը պնդում է. «Եթե կատաղի գազաններից մեկից վերցնենք նրա երեխային, ապա նա կդառնա երկու անգամ ավելի կատաղի»:

Կենգուն ու Ռուն գրքի կենդանիների միակ զույգն են, որ պատկանում են նույն տեսակին. նրանց կապն ընդգծված է նաև անունների ներդաշնակությամբ: Մայրական բնազդը, որն երևում է Ռուին միշտ իր մոտ՝ իր պարկում պահելու ցանկությամբ, արտահայտվում է նաև Կենգուի պատրաստականությամբ՝ իր խնամքի տակ առնելու նոր ժամանած Վագրին[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երկու գրքերը հայերեն թարգմանվել են «Վինի Թուխը և բոլորը-բոլորը» վերնագրով։
  2. Коннолли, 1994, էջ 86
  3. Коннолли, 1994, էջ 77-78
  4. Коннолли, 1994, էջ 86-87
  5. Коннолли, 1994, էջ 87

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]