Կեմարի
Կեմարի | |
---|---|
Կեմարի Մացուրին Տանզանի տաճարում | |
Տեսակ | գնդակով խաղ |
Kemari Վիքիպահեստում |
Կեմարի (ճապ.՝ 蹴鞠), ֆուտբոլի տարատեսակ, խաղ, որը տարածված էր Ճապոնիայում Հեյանի ժամանակաշրջանում։ Այժմ Կեմարին կրկին մասսայական է դարձել։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղի մասին առաջին հիշատաակումը հանդիպում է մ․թ․ա․ 644 թվականին։ Խաղի կանոնները հաստատվել են 13-րդ դարում։ Կեմարին դարձավ լայնորեն զարգացած սպորտաձև Ճապոնիայում[1]։
Հնարավոր է, խաղի վրա ազդեցություն է ունեցել չինական Քուջու սպորտաձևը[2]։ Չինարեն հիերոգլիֆները, որոնք նշանակում են «Կեմարի» նույնն են ինչ «Քուջու»-ն։ Չինական խաղը Ճապոնիա է եկել մոտ 600 թվականին, Ասուկայի ժամանակաշրջանում։
Մեր օրերում կեմարի խաղում են փառատոնների ժամանակ սինտոնյան սրբավայրերում[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեմարին լավ ֆիզիկական վարժություն է ցանկացած տարիքի մարդու մարմնի համար։ Խաղում չկան հաղթողներ և պարտվողներ, այդ պատճառով այն խաղում են հաճույքի և խաղացողներին դիտելու համար[1]։
Խաղի նպատակն է գնդակը պահել օդում մի քանի խաղացողների թիմային գործողությունների օգնությամբ[2]։ Խաղացողները կարող են օգտագործել գլուխը, ոտնաթաթերը, ծնկները, մեջքը, երբեմն թույլատրվում է խաղալ ուսերով։ Գնդակը, որն անվանում են Մարի, եղջերուի կաշվից է՝ ներսը մորթին, դրսի մասը կաշին։ Գնդակին ձև տալու համար ներսում լցնում են գարու հատիկներ։ Երբ կաշին կոպտանում է և գնդակը իր ձևն է ստանում, գնդակի միջից հանում են հատիկները և ձիու կաշվի շերտերով կարում գնդակը։ Գնդակին հարվածողին անվանում են մարիյասի։ Լավ մարիյասին պետք է կարղոանա թեթև հարվածներով վերահստկել մարին և թույլ չտա, որ այն գետնին դիպչի։
Կեմարին խաղում են մոտ 6-7 մ² զբաղեցնող հարթ հողատարածքի վրա[1]։ Խաղացողները հագնում են Հեյանի ժամանակաշրջանի պատմական զգեստներ, նաև ագռավի գլխի տեսքով գլխարկ։ Այդ զգեստները անվանում են կարիգինու, որոնք այլևս նորաձև չեն։
Կեմարին մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինույաշայի կերպարը «Պատվավար տիրակալի սրերը» երրորդ լիամետրաժ ֆլմում «Ինույաշա» անիմեն նշում է, որ խաղացել է Կեմարի, երբ փոքր էր։
- «Koei» հրատարակչի ստեղծած «Samurai Warriors» խաղերի շարքում Իմագավա Յոսիմիտոն օգտագործում է կեմարին որպես զենք իր թրի հետ միասին։
- Ցուբակի կերպարը Soul Eater անիմեում և մանգայում, հիշում է Կեմարի խաղի մասին, որ փոքր ժամական խաղացել է մեծ եղբոր հետ։
- «Բլիչ» անիմեում կերպարները 205 էպիզոդում խաղում են Կեմարի։
- «Գենջիի մասին հեքիաթը» անիմեում կերպարները խաղում են Կեմարի։
- Ջորջ Բուշ կրտսերը խաղացել է կեմարի Ճապոնիայում նախագահական այցերից մեկի ժամանակ[3][4][5]։
- Sekiro: Shadows Die Twice համակարգչային խաղում «Ծագման պալատ» վայրում կան հակառակորդներ, ովքեր օգտագործում են Կեմարին որպես զենք։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Allen Guttmann, Lee Austin Thompson Japanese sports: a history. — University of Hawaii Press, 2001. — С. 307. — ISBN 0824824644, 9780824824648
- ↑ 2,0 2,1 2,2 Witzig, Richard The Global Art of Soccer. — CusiBoy Publishing, 2006. — С. 500. — ISBN 0977668800, 9780977668809
- ↑ Lewis H. Lapham Hotel America: scenes in the lobby of the fin-de-siècle. — Verso, 1995. — С. 69. — ISBN 9781859840627
- ↑ Wines, Michael (1992 թ․ հունվարի 7). «On Japan Leg of Journey, Bush's Stakes Are High». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Wines, Michael (1992 թ․ հունվարի 8). «Japanese Visit, on the Surface: Jovial Bush, Friendly Crowds». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեմարի» հոդվածին։ |