Կարմիր զինվոր (1942-1956)
Արտաքին տեսք
Կարմիր զինվոր | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1942 |
Գրասենյակ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Լուծարվել է | 1956 |
«Կարմիր զինվոր», երկօրյա թերթ։ 89-րդ հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայի քաղբաժնի պաշտոնաթերթ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսել 1942-1956 թվականներին Երևանում (պատերազմի տարիներին՝ դիվիզիայի տեղակայման վայրերում)։ Խմբագիրներ՝ Ներսես Ղահրամանյան, Գուրգեն Հարությունյան, Սիմոն Նալբանդյան, Հարություն Առաքելան։
Տպագրել է լուրեր ռազմաճակատից, ծանոթացրել հայ ռազմիկների սխրանքներին։ Հետպատերազմյան տարիներին նպաստել է զինվորների մարտական պատրաստականության բարձրացմանը, անդարադարձել խորհրդային պետության արտաքին քաղաքականությանը, միջազգային քաղաքական կացությանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |