Կարմիր գյուղացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կարմիր գյուղացի, շաբաթաթերթ, ՀԿ(բ)Կ Էջմիածնի գավկոմի և գավհեղկոմի օրգան։ Լույս է տեսել 1921-1922 թվականներին, էջմիածնում, անկանոն պարբերականությամբ։ Խմբագիրներ՝ Արամ Շահգելդյան, Լ. Թովմասյան, Ա. Մուրադյան, Հովհաննես Բաննահյան։

Առաջին համարը լույս է տեսել 1921 թվականի ապրիլի 24-ին[1]:

Քարոզում էր լենինյան գաղափարները և կոմունիստական կուսակցության քաղաքականությունը։ Արտացոլել է գավառի քաղաքական-տնտեսական կյանքը, ներկայացրել գյուղատնտեսության բնագավառի առաջավորներին, ընդհանրացրել նրանց փորձը։ Մասսայականացրել է խորհրդային իշխանության կենտրոնական և տեղական մարմինների դեկրետներն ու հրահանգները։ «Կարմիր երիտասարդի թերթիկ», «Աշխատավոր կնոջ թերթիկ» էջերով նպաստել է գյուղում նոր հասարակության ձևավորման գործին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վազգեն Ամիրբեկյան, Սովետահայ տեղական մամուլը, Ե., 1964, էջ 13-16

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 332 CC-BY-SA-icon-80x15.png