Կարմելո Միֆսուդ Բոննիչի
Կարմելո Միֆսուդ Բոննիչի | |
Կուսակցություն՝ | Մալթայի աշխատավորների կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մալթայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և փաստաբան |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հուլիսի 17, 1933[1] |
Ծննդավայր | Բորմլա, Port Region (Port), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2][3] |
Վախճանի օր | նոյեմբերի 5, 2022[4] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Բորմլա, Port Region (Port), Մալթա |
Քաղաքացիություն | Մալթա |
Կարմելո Միֆսուդ Բոննիչի (անգլ.՝ Dr Carmelo Mifsud Bonnici, հուլիսի 17, 1933[1], Բորմլա, Port Region (Port), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2][3] - նոյեմբերի 5, 2022[4], Բորմլա, Port Region (Port), Մալթա), մալթացի պետական և քաղաքական գործիչ։ Մալթայի Հանրապետության վարչապետը 1984-1987 թվականներին։ Կողմ է Մալթայի ԵՄ-ից դուրս գալուն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1933 թվականի հուլիսի 17-ին Մալթայի փոքր քաղաքում։ Հայրը՝ պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Լորենցո Միֆսուդ Բոննիչին է։ Տարրական կրթությունը ստացել է պետական դպրոցում, այն ավարտելուց հետո ընդունվել է Մալթայի համալսարան։ 1954 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում։ 1968 թվականի մայիսից Մալթայի համալսարանում զբաղվել է արդյունաբերական և ֆինանսական իրավունքի դասավանդմամբ[5]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսանողական տարիներին եղել է կաթոլիկ սոցիալական գիլդիայի ակտիվ անդամ, ավելի ուշ՝ երիտասարդական քրիստոնեական աշխատանքային շարժման իրավական խորհրդատու։
1969 թվականից ակտիվ մասնակցություն է ունեցել Մալթայի արհմիութենական շարժմանը։ Հայտնի է դարձել արհմիությունների իրավախորհրդատուի պաշտոնում իր գործունեությամբ, երբ նրան հաջողվել է խոչընդոտել գործադուլներին մասնակցելու համար բանտային պատիժ նախատեսող օրինագծի ընդունմանը։
1980 թվականի մայիսի 29-ին նշանակվել Է Լեյբորիստական կուսակցության ղեկավարի տեղակալ, որը պատասխանատու է կուսակցական գործերի համար։ Ղեկավարել է Լեյբորիստական կուսակցության նախընտրական արշավը 1981 թվականի համընդհանուր ընտրությունների ժամանակ, որտեղ Լեյբորիստական կուսակցությունը հաղթել է երրորդ անգամ անընդմեջ։
1983 թվականի սեպտեմբերի 5-ից նշանակվել է կառավարության առաջին փոխվարչապետ և կրթության նախարար։
1984-1987 թվականներին զբաղեցրել է Մալթայի վարչապետի պաշտոնը։
2000 թվականից գլխավորել է Ազգային անկախության քարոզարշավ քաղաքական ճակատը, որը հանդես է գալիս ԵՄ կազմից Մալթայի դուրս գալու օգտին։ 2003 թվականից զբաղեցնում է Մալթայի արդարադատության նախարարի պաշտոնը (այդ պաշտոնում ակտիվորեն դեմ է հանդես եկել ամուսնալուծությունների օրինականացմանը, ի պաշտպանություն ամուսնության, ընտանիքի և չծնված երեխաների)[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.timesofmalta.com/articles/view/20040324/local/gonzi-maltas-second-youngest-pm.126952
- ↑ 3,0 3,1 3,2 http://andrewazzopardi.org/2013/03/10/maltas-second-youngest-prime-minister-tom/
- ↑ 4,0 4,1 4,2 https://timesofmalta.com/articles/view/former-prime-minister-karmenu-mifsud-bonnici-dies-aged-89.975776
- ↑ Правительственный сайт Республики Мальта
- ↑ «Журнал — Политическое образование». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.