Կարլ Սլովեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Սլովեր
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 21, 1918(1918-09-21)
Ծննդավայր՝Prakovce, Հունգարիայի թագավորություն
Վախճանի թիվ՝նոյեմբերի 15, 2011(2011-11-15)[1] (93 տարեկան)
Վախճանի վայր՝Dublin, Ջորջիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան և կինոդերասան
IMDb։ID 0467071

Կարլ Սլովեր (անգլ.՝ Karl Slover,սեպտեմբերի 21, 1918(1918-09-21), Prakovce, Հունգարիայի թագավորություն - նոյեմբերի 15, 2011(2011-11-15)[1], Dublin, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկյան դերասան սլավոնական ծագմամբ, առավել հայտնի է «Հրաշագործը Օզ քաղաքից» ֆիլմից, որտեղ հանդես էր գալիս արշավողներից մեկի դերում (1939

Ձախից Ջերրի Մարեն,Կարլ Սլովեր, Կլարենս Սվենսեն և Մարգարետ Պելլեգրինի (1998)

Ծնվել է Պրակովեց գյուղում, Սլովակիա (հնում՝ Հունգարիայի Թագավորություն)։ Վաղ հասակում ախտորոշել են մակուղեղի թերաճ, որը նրա ծնողները փորձել են ամեն կերպ բուժել, սակայն չի հաջողվել, և Սլովերն ամբողջ կյանքում մնացել է գաճաճ։ 9-ը տարեկանում հայրը նրան ուղարկել է աշխատելու Բեռլինի փողոցային թատրոնում, իսկ մի քանի տարի անց Սլովերը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է ներկայացումները[2]։ 1930-ական թվականներին նրան սկսեցին հրավիրել նկարահանվելու էպիզոդիկ դերերում, որտեղ նա հանդես է եկել «Նրանք տվեցին նրան հրացան» (1937), «Պստլիկի դաստիարակությունը» (1938), «Ապուշները» (1938), «Հրաշագործը Օզ քաղաքից» (1939) և «Կորցրած արձակուրդը» (1945) ֆիլմերում։Այդ նույն ժամանակահատվածում Սլովերը հանդես եկավ գաճաճների մասին շոուին, որով հյուրախաղերով ելույթ էր ունենում ԱՄՆ—ում։

Ավելի ուշ Սլովերը մասնակցություն ունեցավ տարբեր միջոցառումների՝ կապված «Հրաշագործը Օզ քաղաքից» ֆիլմի հետ։ 2007 թվականին Սլովերը յոթ դերասանների հետ, ովքեր ապրում էին մինչ այդ պահը և հանդես էին գալիս արշավողների դերում, մասնակցում է Հոլիվուդյան փառքի ծառուղում իրենց անվան աստղի բացմանը[3]։ Կյանքի վերջին տարիները նա անց է կացրել Ջորջիա նահանգի Դուբլին քաղաքում, որտեղ 2011 թվականի նոյեմբերին 93 տարեկանում մահացել է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Սլովեր» հոդվածին։