Կարլոս Եղիազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարլոս Եղիազարյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1932
ԾննդավայրԵրևան
Մահացել էհունիսի 10, 2019
Ազգությունհայ
Մասնագիտությունարձակագիր, երգիծաբան, ՀԳՄ և ՀԺՄ անդամ

Կարլոս Եղիազարյան (դեկտեմբերի 12, 1932, Երևանհուլիսի 10, 2019), արձակագիր, երգիծաբան, ՀԳՄ և ՀԺՄ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլոս Եղիազարյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 12-ին, Երևանում [1]։ Նա ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցի միջազգային հարաբերությունների բաժինը։ Կարլոսը աշխատել է «Ոզնի» երգիծական հանդեսում, ինչպես նաև եղել է «Կրոկոդիլ» համամիութենական երգիծական ամսագրի հատուկ թղթակիցը Հայաստանում։ Որպես «Փշարմավ» երգիծական հանդեսի խմբագիր աշխատել է հանրային ռադիոյում։ Եղել է «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։

Կարլոս Եղիազարյանը հասարակական սուր հնչողության բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների ու ֆելիետոնների հեղինակ է։ Նրա գրական ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով։

Նա 1974 թվականից Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) անդամ է։

Կարլոսը նաև Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) անդամ է։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Կարլոս Եղիազարյանը գրել է «Լռության լեզուն» երկը [2]։

1999 թվականին գրել է «Դամասկոս» և «Բարի մարդը» երկերը։ «Բարի մարդը» երկը գրվել է արաբերենով։

2002 թվականին գրել է «Բռնակալի պորտը», իսկ 2003 թվականին՝ «Բեկված ժպիտներ» երկերը։

2004 թվականին Կարլոսը գրել է «Խուստուփի արծիվը» երկը։

2010 թվականին գրել է «Շարժվող բեկոր» երկը։

2014 թվականին Կարլոս Եղիազարյանը գրել է «Կսմիթներ» երկը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին «Ամուսնություն երևանյան ձևով» պիեսի համար Կարլոս Եղիազարյանը արժանացել է հանրապետական առաջին մրցանակի։

2009 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) «Գրական վաստակի համար» մեդալի։

2010 թվականին արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական ամենամյա մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]